Ըստ վիճակագրության, հունիս ամսին Վրաստանից արտահանվել է 439 մլն դոլարի ապրանք, ինչը 25%-ով կամ 88 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վիճակագրությունը դեռևս նախնական է և չի ներառում մանրամասն տեղեկատվություն ըստ երկրների կամ ապրանքների: Ուստի հայտնի չէ, թե որ ապրանքների արտահանումն է աճել, որ երկրների ուղղությամբ։
Հունիսին արտահանման հետ մեկտեղ աճել է նաև ներմուծումը՝ կազմել 1,04 մլրդ դոլար։ Սա 21%-ով կամ 183 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հունվար-հունիսին արտահանումը կազմել է 2,55 մլրդ դոլար, որը տարեկան կտրվածքով աճել է 35%-ով։ Ներմուծումը կազմել է 5,91 միլիարդով, ինչը նույնպես 35%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։