Ինչպես նշել է դեսպանը, հանդիպմանը քննարկվել է «մեդիա միջավայրի տագնապալի վատթարացումը և լրագրողների նկատմամբ ոտնձգությունների, հալածանքների և ֆիզիկական հարձակումների դեպքերի մտահոգիչ աճը»։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունները։ Լրագրողներին սպառնացողներն ու նրանց վրա հարձակվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հուլիսի 5-ի և 6-ի ցնցող բռնությունները մեզ հիշեցնում են բռնություն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու կարևորության մասին։ Անպատժելիությունը տպավորություն է թողնում, որ բռնությունն ընդունելի է, սակայն բռնությունը երբեք ընդունելի չէ:
Ազատ և բաց մեդիա միջավայր ապահովելը իշխանություն ունեցողների պարտականությունն է: Վրաստանի կառավարությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի լրագրողների անվտանգությունն ապահովելու համար.
Նրանք, ովքեր սպառնում են Վրաստանի ժողովրդավարությանը լրագրողների վրա հարձակվելով, չպետք է անպատիժ մնան՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Ազատ ու անկախ մամուլը իսկական ժողովրդավարական հասարակության չափորոշիչն է»,- ասել է ԱՄՆ դեսպանը։
Քելլի Դեգնանը նշել է, որ ողջ քաղաքական սպեկտրում լրատվամիջոցները պետք է ազատ լինեն հանրությանը տեղեկացնելու և հիմնական իրադարձությունների մասին հաղորդելու հարցում:
«Պատասխանատու, էթիկական լրատվամիջոցը կենսական նշանակություն ունի իշխանությունների հաշվետվության համար: ԱՄՆ դեսպանատունն աջակցում է Խարտիայի ջանքերին՝ օգնելու լրագրողներին զեկուցել Վրաստանի ժողովրդի համար կարևոր իրադարձությունների և խնդիրների մասին արդար, հավասարակշռված և էթիկական ձևով»,- ասել է Քելի Դեգնանը։