Հայցվորներին ներկայացնող «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը նշում է, որ 2018 թվականին, երբ մինչև 7 հա արոտավայրերը անհատույց հանձնվել է պատրիարքարանին, կառավարությունը հաշվի չի առել, որ տեղացիները տասնյակ տարիներ արդար տիրապետել և օգտագործել1 են այդ արոտավայրերը:
«Որոշման կայացման մեջ ներգրավված վարչական մարմինները չեն հետաքննել տեղի բնակչության կողմից Կիկիբո գյուղի արոտավայրերի արդար սեփականության փաստը։ Նման հետաքննություն անցկացնելու պարտավորությունը բխում է Վրաստանի օրենսդրությունից և դատական պրակտիկայից, որը պաշտպանում է հողի արդար սեփականատիրոջ շահերը այնպես, ինչպես սեփականության իրավունքը»,- նշում է «Սոցիալական արդարության կենտրոնը»։
Կիկիբո գյուղացիների սեփականության իրավունքները պաշտպանելու նպատակով վեճը ընթանում էր նաև ազգային դատարաններում, որը բարեհաջող ավարտվեց հայցվորներից մեկի համար և 2021 թվականին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի որոշմամբ նա կարողացավ վերականգնել իր օրինական տիրապետության տակ գտնվող հողի իրավունքը։ Ըստ «Սոցիալական արդարության կենտրոնի»՝ չնայած գրեթե նույն հանգամանքներին, ազգային դատարանները հրաժարվել են բավարարել մյուս չորս հայցվորների պահանջները։
Կազմակերպության հայտարարությամբ՝ վարչական մարմինների ապօրինի որոշման և ազգային դատարանների կողմից գործը թերի քննելու արդյունքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության առաջին պարբերությամբ պաշտպանված սեփականության իրավունքը։ .
«Գյուղատնտեսական հողերի սակավության պայմաններում Կիկիբո գյուղի արոտավայրերը տեղի բնակչության ապրուստի հիմնական աղբյուրն են։ Չնայած դրան, վարչական մարմինների կողմից որոշումների կայացման գործընթացում իսպառ անտեսվել է գյուղի միակ արոտավայրից օգտվելու տեղի բնակչության սոցիալական շահը, և անվերապահ առաջնահերթություն է տրվել Վրաստանի պատրիարքարանի տնտեսական շահերի բավարարմանը։
Պետք է հաշվի առնել նաև Ադիգենի մունիցիպալիտետի մշակութային և կրոնական համատեքստը, որտեղ Կիկիբո գյուղի մերձակա գյուղերում՝ Ճելայում (2013), Մոխեում (2014) և Ադիգենիում (2016), վրաց մահմեդական համայնքի հալածանքների ծանր փորձեր են կուտակվել վերջին տարիներին։
Այս պայմաններում Կիկիբո գյուղի արոտավայրերի փոխանցումը Վրաստանի պատրիարքարանին ցույց է տալիս տեղի թեմի նկատմամբ չափազանց քաղաքական հավատարմության նշաններ»,- նշվում է «Սոցիալական արդարության կենտրոնի» հայտարարությունում։
1 Արդար օգտագործում (անգլ.՝ Fair use), իրավական հասկացություն ԱՄՆ-ի, Վրաստանի և մի շարք երկրների օրենսդրությունում, որը թույլ է տալիս օգտագործել հեղինակային իրավունքով նյութերը առանց այդ նյութերի հեղինակից թույլտվություն ստանալու։