Բնական գազը հաստատվել է «Շլումբերժե» ընկերության կողմից անցկացված հորատանցքում։ Ներկայումս լիցենզիայի օպերատորը «Բլոկ Էներջի» ընկերությունն է։
Գիորգի Տատիշվիլիի խոսքով, լիցենզիայի բլոկը պահանջում է հորիզոնական հորատում և ըստ Տատիշվիլիի՝ դրա յուրացման պայմաններում երկիրը կկարողանա լիովին բավարարել իր բնական գազի ութ տարվա պահանջարկը։
««Բլոկ Էներջին» մեր հեռանկարային նախագծերից է, Շլումբերժեի հորատված հորատանցքում 16 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշար է հաստատվել։ Եթե մոտավորապես պատկերացնենք, սա հավասար է Վրաստանի 8 տարվա սպառմանը։
«Բլոկ Էներջին» վերադառնում է այս նախագծին հաստատված պլանով, որը նախատեսվում է սկսել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Այստեղ պետք է կատարվեն հորիզոնական հորատումներ՝ ավելի շատ տարածք ծածկելու և ավելի շատ կոմերցիոն գազ արդյունահանելու համար: Միաժամանակ «Բլոկ Էներջին» հորիզոնական հորատումներ է անում հին հորերում, ինչը հանգեցրել է գազի արդյունահանման ծավալների 80%-ով ավելացման։ «Բլոկ Էներջին» 30 միլիոն խորանարդ մետր բնական գազ է արդյունահանում, որը հավասար է, օրինակ, Թելավիի կամ Սագարեջոյի սպառմանը։ Այս հորերի յուրացումից հետո այս թվերը շատ ավելի կարևոր և տպավորիչ կլինեն»,- ասել է Գիորգի Տատիշվիլին։