Առաջին ցնցումը Սամեբա գյուղի մոտակայքում գրանցվել է առավոտյան՝ ժամը 07:36-ին, որը եղել է ամենաուժեղը՝ 4,8 մագնիտուդ ուժգնության:
Հաջորդ ցնցումը գրանցվել է ժամը 09:10-ին՝ Սամեբա գյուղից ոչ հեռու վրաց-հայկական սահմանի մոտակայքում, որի ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ:
8 րոպե անց Սամեբա գյուղի մոտ կրկին գրանցվել են ցնցումներ: Ուժգնությունը այս անգամ կազմել է 3,1 մագնիտուդ:
Չորրորդ ցնցումը նույնպես գրանցվել է վրաց-հայկական սահմանի մուտակայքում: Այս անգամ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 մագնիտուդ:
Հավելում. Սամեբա գյուղի մոտակայքում ժամը 10:14-ին և 10:24-ին գրանցվել է ևս երկու ցնցում (արդեն 6-րդ ցնցնումները այսօր)՝ ուժգնությունները համապատասխանաբար՝ 3,2 և 3,7 մագնիտուդ:
Ցնցումների պատճառած հնարավոր վնասների մասին տեղեկություններ չկան։