Ինչպես ասվում է Եկամուտների ծառայության հայտարարությունում, դիմումների էլեկտրոնային ներկայացումը խրախուսելու և հեռավար ծառայությունները հանրաճանաչացնելու նպատակով ընթացիկ տարվա հուլիսի 11-ից քաղաքացիները (որոնք ունեն Եկամուտների ծառայության ավտորիզացված էջ) հետևյալ դիմումները պետք է ներկայացնեն էլեկտրոնային ձևաչափով՝
- Ձեռնարկատեր ֆիզիկական անձին փոքր բիզնեսի կարգավիճակի շնորհում,
- Ֆիզիկական անձին սեփական եկամուտների մասին տեղեկանքի տրամադրում,
- Գրանցում, որպես ԱԱՀ վճարող:
Ծառայության տեղեկությամբ, արդեն ավելի քան 60 000 ֆիզիկական անձի բջջային հեռախոսահամարներին ուղարկվել է կարճ տեքստային հաղորդագրություն:
«Ծառայությունների զարգացման ռազմավարության շրջանակներում ինքնասպասարկումը խրախուսելու նպատակով Եկամուտների ծառայությունում արդեն հնարավոր է ստանալ 452 էլեկտրոնային ծառայություն»,- հայտնում են Եկամուտների ծառայությունից։
Լրացուցիչ տեղեկության համար կարող եք այցելել հղումով։