«Մենք միշտ հետևում ենք միջազգային գնին։ Եթե վառելիքը էժանանա այն միանգամից կարտացոլվի բենզալցակայաններում։ Ցավոք սրտի, համեմատած այն գնի հետ, ինչը կար Ռուս-Ուկրաինական պատերազմից առաջ՝ նավթի գինը զգալիորեն բարձրացել է և դա շատ բացասաբար է անդրադարձել և՛ ընկերությունների, և՛ բնակչության վրա։ Մեզ երկուսուկես անգամ ավելի շատ շրջանառու միջոցներ է պետք, քան անհրաժեշտ էր մինչ պատերազմը, իսկ խոսքը միլիոնների մասին է։
Եթե միջազգային շուկայում գները ցածր մնան մեկ-երկու շաբաթ, ապա դա, անշուշտ, համարժեք կարտացոլվի նաև մեր ցանցում»,- ասել է Փխակաձեն։
Բացի այդ, Փխակաձեն նշել է, որ իր ընկերությունն անընդհատ վառելիքի աղբյուր է փնտրում, որն ավելի էժան կլինի, սակայն չի հստակեցրել, թե արդյո՞ք «Վիսոլը» վառելիք է ներկրելու Ռուսաստանից։
«Պատերազմի սկզբից հետո երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների շրջան կար, միաժամանակ Ամերիկան բացեց իր պահուստները՝ գները նվազեցնելու և շուկան կայունացնելու համար, բայց դա շատ կարճ ժամանակահատված էր, խաղաղության բանակցությունները ձախողվեցին և բարելի գինը վերադարձավ 120 դոլարի: Շատ ենք ուզում, որ վառելիքի գինը ցածր լինի, ավելի շատ կվաճառվի, թեև կառավարությունն ակնկալում էր, որ գինը կնվազի, և մենք էլ էինք դա սպասում, բայց ամեն ինչ ավելի վատ շրջվեց»,- ասել է Փխակաձեն։
Նշենք, որ վերջին օրերին նավթը միջազգային շուկաներում էժանանում է։ Այս պահին հում նավթի գինը մեկ բարելի դիմաց 102 դոլար է։ Նախորդ օրերին գինը իջել է 100 դոլարի նշագծից: Որոշ կանխատեսումների համաձայն՝ գինը կարող է մեկ բարելի դիմաց իջնել մինչև 70 դոլար։