Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Կոբախիձեն, ընտրական շեմի իջեցումը մնում է զուտ քաղաքական խնդիր և այն «Վրացական երազանքի» կողմից կքննարկվի այս համատեքստում։
«5 տոկոսի շեմը լիովին լեգիտիմ է ու ռացիոնալ։ Համապատասխանաբար, համեմատաբար ցածր շեմ սահմանելը, որը նշանակում է որոշակի հնարավորություն տալ «Ազգային շարժմանը», մեզ համար կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե դրա դիմաց ստանանք երկրի համար շատ կարևոր օգուտներ։
Նման օգուտ, այս դեպքում, կարող է լինել միայն մեկ բան՝ ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչը էականորեն Վրաստանում կնվազեցնի բևեռացումը»,- ասել է Կոբախիձեն։
Ըստ «Վրացական երազանքի» նախագահի՝ որքան բարձր է բևեռացման աստիճանը, այնքան բարձր շեմն է նպատակահարմար, իսկ բևեռացման նվազումը լրջորեն նվազեցնում է շեմի իջեցման հետ կապված ռիսկերը։
Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, ընտրական ցածր շեմը ձեռք է տալիս «Ազգային շարժմանը», թեև «Վրացական երազանքում» վստահ են, որ 2024 թվականին «Ազգային շարժմանն» ու նրա «սատելիտներին» կհաղթեն նաև 2 տոկոսանոց շեմի պայմաններում։