Ընկերության հայտարարությունից պարզ է դառնում, որ շվեյցարական բանկը շարունակում է «ճնշել հաճախորդին» և մի քանի ամիս չի ավարտել գումարների փոխանցումը։
«2022 թվականի հուլիսի 5-ին հաճախորդը բանկից նամակ է ստացել, որում խոսվում է Եվրախորհրդարանի բանաձևի մասին, որով նա կոչ է անում Եվրոպական խորհրդին դիտարկել պարոն Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Բանկը պարզաբանում է, որ հիշյալ որոշումը իբր ստեղծել է բանկի կողմից կարգավորող պարտավորություններ, և որ թրեստն այլևս չի իրականացնի իր գործունեությունը առանց դատարանի համաձայնության։
Խոսքը դատարանի հավանության մասին է, լավագույն դեպքում նախաձեռնվելիք գործընթացը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին, և դրա արդյունքը, ավանդաբար անվերջ կձգձգվի»,- նշում են իրավաբանական ընկերությունից։
Նրանց իսկ գնահատմամբ՝ բանկի այս հաղորդագրությունը «աննախադեպ» է, և «նման իրադարձությունը ոչ միայն Շվեյցարիայի մակարդակով է, այլ նաև զարգացող երկրների համար է օտար ու անհարիր»։
«Ակնհայտ է, որ բանկի ղեկավարությունը գտնվում է ինքնավնասման ռեժիմի մեջ և կվնասի ոչ միայն բանկի իմիջին, այլև շվեյցարական պետության հեղինակությանը։
Իր ուղերձում Բանկը հենվում է միայն Եվրախորհրդարանի բանաձևի վրա, որը, ինչպես հանրությանը հայտնի է, խորհրդատվական բնույնթ ունի և որւէ իրավական հետևանք չի առաջացնում։
Բանկի անդրադարձը վերացական «կարգավորիչ պարտավորություններին» տեղին չէ, մանավանդ, որ և՛ բանկը, և՛ հանրությունը քաջատեղյակ են, որ Եվրամիության ոչ մի գործադիր մարմին՝ ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ Եվրախորհուրդը չեն կիսել պատժամիջոցների վերաբերյալ հանձնարարականը... Այնուամենայնիվ, բանկը վերադառնում է մեկ ամիս առաջվա բանաձևին և դրա մասին խոսում որպես գործող փաստաթուղթ»,- ասում են իրավաբանական ընկերությունում:
Հայտարարության մեջ նշվում է, որ բանկի գործողությունները ծառայում են Իվանիշվիլիի վրա քաղաքական ճնշում գործադրելու նպատակին, «ինչի մանրամասները պարոն Իվանիշվիլին անհրաժեշտության դեպքում կխոսի հենց ինքը»։