Մաքֆոլը այս մասին ասել է «Պալիտրանյուսի» հետ հարցազրույցում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նա կոնկրետ անձանց անուններ չի նշել, որոնց հանդեպ կարող ենք պատժամիջոցներ սահմանվել Վրաստանում։
«Խումբը, որը ես համակարգում եմ, միջազգային է, անկախ և անկուսակցական։ Մեր խմբում կան ամերիկացիներ, ուկրաինացիներ, եվրոպացիներ, նույնիսկ ռուսներ, որոնք մասնակցում են այս խմբին, բայց մենք սերտ համակարգում ենք ուկրաինական, բրիտանական, ամերիկյան կառավարությունների հետ՝ մշակելու նոր գաղափարներ, թե ինչ կարելի է անել, մենք օգնում ենք նրանց լուծել հարցերը, խորհուրդներ ենք տալիս նրանց, ոչ թե հակառակը:
Ինչ վերաբերում է անուններին, անձանց, մենք հաստատման ենթակա անձանց ցուցակներ ենք կազմում։ N3 աշխատանքային փաստաթուղթը սահմանում է չափորոշիչներ, թե ինչպես կարելի է ընդլայնել պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը, որոնք հազարների են հասնում Ռուսաստանի ներսում:
Մեր խումբը դեռ չի քննարկել այլ երկրներից մարդկանց դեպ պատժամիջոցներ սահմանելու հարցը, բայց մենք հիմա սկսում ենք քննարկել հենց այս հարցը։ Մասնավորապես, մենք դիտարկում ենք մարդկանց՝ Վրաստանից և Բելառուսից և ես կարծում եմ, որ դա պետք է արվի։
«Անունների մասին դեռ չեմ կարող խոսել, քանի որ մենք պետք է համաձայնության գանք դրա շուրջ, բայց կարծում եմ, որ ձեր երկրում և Բելառուսում, անկասկած, կլինեն անհատներ, ովքեր աջակցում են Պուտինի պատերազմին և նրանք պետք է տեսնեն դրա հետևանքները», ասել է Մայքլ Մաքֆոլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 29-ին հայտարարել է, որ կստեղծվի փորձագետների խումբ, որը կհետևի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրականացմանը և կգնահատի դրանց ազդեցությունը։
Որպես փորձագիտական խմբի համանախագահներ նշվում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և Մայքլ Մաքֆոլը։ Երմակ-Մաքֆոլ խումբը մայիսին մշակել է Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցների ճանապարհային քարտեզ: