Ինչ վերաբերում է կոնկրետ քննությունների ժամանակացույցին, համապատասխան առարկայի ուսուցիչներն ու ուսուցչի հավակնորդները քննություն կհանձնեն հետևյալ օրերին՝
- Հուլիսի 7- Վրաց լեզու և գրականություն, Մաթեմատիկա և Բնական գիտություններ,
- Հուլիսի 7– Մաթեմատիկա, Երաժշտություն, Քաղաքացիական կրթություն
- Հուլիսի 14 և 15- Մասնագիտական ունակություններ,
- Հուլիսի 14 – Կենսաբանություն
- Հուլիսի 15– Աշխարհագրություն, Ադրբեջաներեն լեզու,
- Հուլիսի 19 - Քիմիա
- Հուլիսի 20- Վրաց լեզու և գրականություն, Մաթեմատիկա, Հայոց լեզու,
- Հուլիսի 21– Պատմություն, Կերպարվեստ և կիրառական արվեստ, Սպորտ, Ֆիզիկա,
- Հուլիսի 22- Օտար լեզուներ, վրացերենը որպես երկրորդ լեզու և Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ գրավոր մաս,
- Հուլիսի 24 - Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ գործնական մաս,
- Հուլիսի 25 - Օտար լեզուներ, վրացերենը որպես երկրորդ լեզու՝ գործնական մաս:
Այս տարվա ուսուցիչներ քննության գործընթացում կա երկու նորություն: Հայոց լեզվի և ադրբեջաներենի ուսուցիչները այս տարի առաջին անգամ կկարողանան հանձնել առարկայական քննություն և հաստատել իրավասությունը։ Վրաստանի ոչ վրացալեզու դպրոցներում այս երկու լեզվի և գրականության մանկավարժները մինչ այս պահը, նման հնարավորություն չեն ունեցել։ Սա նրանց սերտիֆիկացված մանկավարժի կարգավիճակ ձեռք բերելու հետ միասին, տալիս է նաև աշխատավարձի բարձրացման հեռանկար։
Ինչպես նաև, հուլիսի 14-ին և 15-ին՝ առաջին անգամ մասնագիտական ունակություններից քննություն կհանձնեն ուսուցիչները, որոնք ցանկանում են առաջատարի և մենթորի կարգավիճակ ձեռք բերել: Ավագ և առաջատար ուսուցիչները քննությունը կհանձնեն նույն թեստով։ Քննական թեստի համար կսահմանվի իրավասության երկու նվազագույն շեմ՝ առաջատար և մենթոր ուսուցիչների կարգավիճակի համապատասխան։
Կրթության նախարարության տվյալներով՝ ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 41000 դիմորդ։ Ուսանողների դրամաշնորհային մրցույթին գրանցվել է ավելի քան 2500 մարդ, մագիստրոսական քննություններին`ավելի քան 9500, իսկ ուսուցչի առարկայական ու մասնագիտական ունակությունների քննություններին գրանցվել է ավելի քան 34 500 մարդ:
Քննությունների ազգային կենտրոնի տեղեկությամբ՝ քննության մասնակիցները քննական կենտրոն ներկայանալիս իրենց հետ անպայման պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և A4 ձևաչափի քննաթերթիկ, հակառակ դեպքում նրանց թույլ չի տրվի մասնակցել քննությանը:
Նշենք, որ ԿԳ նախարարության որոշմամբ՝ քննական կենտրոններում դիմակ կրելու պարտավորությունը հանվել է, ինչպես նաև վերացվել են համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: