Կուսակիցների այս որոշման մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Այս որոշման պատճառը դարձավ այսօրվա մեծամասնության նիստի միակ չհամաձայնեցված հարցը, որը նախորդ օրը քննարկվել էր կուսակցության ներսում։ Մասնավորապես,
Նրանց կարծիքով՝ մեր երկրում քաղաքական հարցերի շուրջ տեղեկատվության քանակը բավարար չէ, որպեսզի մեր թիմը հասարակությանը տեղեկացված պահի և վերջինս ճիշտ հետևություններ անի։ Նրանք կարծում են, որ այսպես կոչված կուլիսներից քաղաքական փաստերի և իրադարձությունների մասին ավելի շատ տեղեկատվություն պետք է տարածվի:
Այս կապակցությամբ եղել է քննարկում և նրանք որոշել են, որ դա բարձրաձայնելու համար իրենց անհրաժեշտ է պատգամավորական ազատ մանդատ, քանի որ թիմում որոշակի անհարմարություններ կարող են ստեղծել այս ուղղությամբ»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» թիմը չի աջակցել Սուբարիի, Կավելաշվիլիի և Խունդաձեի որոշմանը, սակայն նրանց որոշումը «վերջնական» է եղել։
Վրաստանի ընդդիմադիր դաշտում կարծում են, որ սա Իվանիշվիլիի հերթական քայլերից է և անկուսակցական պատգամավորների միջոցով նա փորձում է ավելի խորացնել երկրում ստեղծված բևեռացումն ու հակաարևմտյան տրամադրությունները: