«Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ պարենային անվտանգության ապահովման համար կարևոր է տեղական արտադրության ցորենն ու գարին իրացնել միայն ներքին շուկայում։
Կառավարությունը որոշել է այս տարվա հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ն արգելել Վրաստանից ցորենի և գարու արտահանումը։ Այս փուլում սահմանափակումները չեն վերաբերում եգիպտացորենի արտահանմանը»,- ասել է Օթար Շամուգիան։
Ինչ վերաբերում է գարուն, ապա, ըստ նախարարության, վրացական գարին արտահանվում է Իրաք և Իրան։ Գերատեսչության պարզաբանմամբ՝ կարևոր է, որ անասնաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ոլորտներում պարենային ռեսուրսի գարին այս փուլում վաճառվի միայն տեղական շուկայում։ Նախարարության տվյալներով՝ այս տարի գարու կանխատեսվող բերքը կազմում է շուրջ 60 հազար տոննա։ Այսօրվա դրությամբ արտահանվել է ավելի քան 2,5 հազար տոննա գարի։
Վրաստանը զգալիորեն կախված է ցորենի ներկրումից։ 2021 թվականին Վրաստանն ունեցել է ընդամենը 136 հազար տոննա ցորենի բերք: Երկիրը տարեկան գնում է 500 հազար տոննա ցորեն։ Տեղական ցորենը հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր: 2021 թվականին Վրաստան ներկրված ցորենի 92,1%-ը ռուսական է եղել։