Քաղաքացիական մասնակցության ուսումնական ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ տեղական մակարդակում սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման գործում:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները կվերապատրաստվեն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են նախագծերի մշակումը, արշավների պլանավորումը և իրականացումը, շահերի պաշտպանությունը, ռեսուրսների մոբիլիզացումը և այլն: Նրանք կաշխատեն մենթորների և փորձագետների հետ և կմշակեն նախագծեր:
Ծրագիրը բաղկացած է 4 մասից.
- Քաղաքացիական կրթության ճամբար՝ օգոստոսի 8-13,
- Մենթորություն՝ սեպտեմբեր,
- Ծրագրերի ֆինանսավորում և իրականացում՝ 2022 թվականի հոկտեմբեր - 2023 թվականի հունվար,
- Ամփոփիչ վորքչոփ՝ փետրվար, 2023թ:
Ծրագրին մասնակցել կարող են Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթում բնակվող 18-30 տարեկան երիտասարդները, որոնք հետաքրքրված են և մոտիվացված են ակտիվորեն աշխատել տեղական մակարդակում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար:
Մրցութային հայտը հասանելի է հետևյալ հղումով՝ https://forms.gle/VzyRojAqhgXSFyk67: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 05.07.2022թ, ժամը 00:00։