Երեկ առավոտից սկսված հորդառատ անձրևների պատճառով գետերը վարարել են։ Խևսուրեթիի հետ կապող ճանապարհը մի քանի վայրերում հեղեղվել է, տեղ-տեղ առաջացել են սողանքներ և սելավներ:
Աղետի հետևանքով այսօր եղել է նաև մեկ զոհ: Փշավիիում՝ Մաղարոսկարի-Խոմի ճանապարհին սելավը քշել էր մոտոցիկլետով տեղաշարժվող սբոսաշրջիկին: Դին մի քանի ժամ առաջ գետի մեջ տեղացիներն են նկատել:
«Մեկ զբոսաշրջիկ կորել էր, ցավոք սրտի մահվան ելքով ավարտվեց։ Այլ մանրամասներ չգիտեմ»,- ասել է Նարիմանիձեն։
Ըստ Մացացո Նարիմանիձեի՝ այս պահին Ժինվալի-Բարիսախո-Շաթիլի ճանապարհը գնում է մինչև Բարիսախո։ 45-50 կմ-ին ճանապարհը վնասված է և տեղաշարժվելն անհնար է։