Հողերի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալությունը հրապարակվել է Կախեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի և Շիդա Քարթլիի շրջանների արոտավայրերի տվյալները։ Վարձակալությամբ կտրվեն Սիղնաղիի մունիցիպալիտետից՝ 21, Ախմետայից՝ 4, Դեդոփլիսծղարոյից՝ 64, Սագարեջոյից՝ 12, Ղվարելիից՝ 3, Ախալցիխեից՝ 4, Նինոծմինդայից՝ 2, Բորջոմիից՝ 2, Մցխեթայից՝ 3, իսկ Գորիի մունիցիպալիտետից՝ 1 արոտավայրեր, ընդհանուր 116 միավոր։
Արոտավայրերի վարձակալության երկրորդ փուլի հայտերի ընդունումը սկսվել է այսօրվանից՝ հունիսի 22-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 5-ը։
Արոտավայրերի վերաբերյալ մանրամասն տեղեկություն հասանելի է Հողերի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության և Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության (www.land.gov.ge www.mepa.gov.ge) կայքերում, ինչպես նաև Գործակալության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի հասանելիություն» պետական ծրագիրը հաստատվել է Վրաստանի կառավարության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 6-ին։ Ծրագիրը թույլ է տալիս խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր անասուններ ունեցող ֆերմերներին աճուրդի միջոցով ձեռք բերել ցանկալի արոտավայրը և տնօրինել այն եռամյա վարձակալության պայմանագրով:
Ծրագիրը, արոտավայրերի համար օրինական մասնավոր սեփականատեր ունենալով՝ կնպաստի դրանց ռացիոնալ օգտագործմանը, կպաշտպանի դեգրադացիայից և միևնույն ժամանակ կօգնի անասնաբուծության ոլորտի զարգացմանը:
Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք այցելել այստեղ՝ Սամցխե-Ջավախեթիում երեք տարով 51 արոտավայր կտրվի վարձակալության: