Պանելային քննարկման ժամանակ Ղարիբաշվիլիին հարցրել են՝ եթե Պուտինը ինչ-որ բան խոստանա, արդյո՞ք կհավատա որ նա կկատարի իր խոստումը, ինչին Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանել է.
«Մենք 2012 թվականին իշխանության գալուց հետո ոչ մի շփում, ոչ մի անմիջական շփում չենք ունեցել: Քաղաքական կոնսուլտացիաներ չեն եղել: Առկա են միայն տնտեսական-առևտրային հարաբերություններ։ Այդ պատճառով սա է այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»։
Մինչ այդ Ղարիբաշվիլին ասել է, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի 20%-ը և հաշվի առնելով այն փաստը, որ «մենք պետք է ապրենք ռուսական զորքերի հետ, Վրաստանն այս իրավիճակում բավականին խոցելի է»։
Ղարիբաշվիլին նշել է նաև, որ Ուկրաինա ներխուժումից հետո Վրաստանը, ելնելով ազգային շահերից և իր խոցելիությունից, ազգային պատժամիջոցներ չկիրառեց Ռուսաստանի դեմ։
Վրաստանի վարչապետը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև երկրի ՆԱՏՕ-ին անդամակցության թեմային՝ նշելով, որ Վրաստանը նախ պետք է տարածքային խնդիրները լուծի։
«Մենք հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն մեր ցանկությունը չէ։ Պետք է կոնսենսուս ձեռք բերվի բոլոր անդամ երկրների միջև՝ Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության կարգավիճակ տրամադրելու համար։
Մենք միամիտներ չենք և հասկանում ենք, որ Վրաստանը տարածքային խնդիրներ ունի։ Մենք պետք է նախ լուծենք այս հարցը, ապա նոր դառնանք ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: