Քննաթերթիկի վրա առանձնացված է քննական կենտրոնի հասցեն, յուրաքանչյուր քննության ժամը, քննության համար գրանցման մեկնարկի ժամը և կարևոր խորհուրդներ: Առանց անձը հաստատող փաստաթղթի և A4 ձևաչափի քննաթերթիկի քննության մասնակիցները չեն կարողանա մուտք գործել քննական կենտրոն:
Քննաթերթիկը տպելու համար պետք է այցելել online.naec.ge կայքէջ, հավաքել անձնական համարը և կենտրոնի կողմից ուղարկված կոդն ու մուտք գործել անձնական էջ, որտեղ կա համապատասխան կոճակ`(„დაბეჭდეთ თქვენი საგამოცდო ბარათი“) քննաթերթիկը տպելու համար:
Վրաստանում 2022 թվականի միասնական ազգային քննությունները կսկսվեն հուլիսի 4-ից:
Քննությունները կսկսվեն Վրաց լեզու և գրականություն առարկայով և կավարտվեն հուլիսի 22-ին՝ Քաղաքացիական կրթության քննությամբ: 1+4 ծրագրով ԲՈՒՀ-եր ընդունվող դիմորդները Ընդհանուր ունակությունների քննությունը կհանձնեն հուլիսի 19-ին:
Հուլիսի 6-ին կանցկացվի ուսանողների դրամաշնորհային մրցույթը:
Ընդհանուր մագիստրոսական քննությունները տեղի կունենան հուլիսի 26-ին և 27-ին:
Ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող դիմորդների քննությունները կմեկնարկեն հուլիսի 6-ից:
- Հուլիսի 6- Ավագ հատուկ ուսուցիչների քննություն,
- Հուլիսի 7- Վրաց լեզու և գրականություն, Մաթեմատիկա և Բնական գիտություններ,
- Հուլիսի 7– Մաթեմատիկա, Երաժշտություն, Քաղաքացիական կրթություն
- Հուլիսի 14 և 15- Մասնագիտական ունակություններ,
- Հուլիսի 14 – Կենսաբանություն
- Հուլիսի 15– Աշխարհագրություն, Ադրբեջաներեն լեզու,
- Հուլիսի 19 - Քիմիա
- Հուլիսի 20- Վրաց լեզու և գրականություն, Մաթեմատիկա, Հայոց լեզու,
- Հուլիսի 21– Պատմություն, Կերպարվեստ և կիրառական արվեստ, Սպորտ, Ֆիզիկա,
- Հուլիսի 22- Օտար լեզուներ, վրացերենը որպես երկրորդ լեզու և Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ գրավոր մաս,
- Հուլիսի 24 - Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ գործնական մաս,
- Հուլիսի 25 - Օտար լեզուներ, վրացերենը որպես երկրորդ լեզու՝ գործնական մաս:
Կրթության նախարարության տվյալներով՝ ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 41000 դիմորդ։ Ուսանողների դրամաշնորհային մրցույթին գրանցվել է ավելի քան 2500 մարդ, մագիստրոսական քննություններին`ավելի քան 9500, իսկ ուսուցչի առարկայական ու մասնագիտական ունակությունների քննություններին գրանցվել է ավելի քան 34 500 մարդ:
Նշենք, որ ԿԳ նախարարության որոշմամբ՝ քննական կենտրոններում դիմակ կրելու պարտավորությունը հանվել է: