Վարչության փոխանցմամբ՝ Racing The Planet-ի մասնակիցները միջոցառումներ են անցկացնում ամբողջ աշխարհում։ Հունիսի 19-25-ը Սամցխե-Ջավախեթիում կանցկացվի միջազգային մակարդակի մարաթոն, որին կմասնակցի մինչև 50 մասնակից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից, Սինգապուրից և այլ երկրներից։
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ միջոցառումը կազմակերպել և մասնակցում են Explore Georgia-ն և Georgian Hospitality Group-ը, միջազգային տուրիստական WATA ընկերությունը և Ճապոնական ճամփորդական գործակալների ասոցիացիան: Մարաթոնի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և բարձրացնել Վրաստանի զբոսաշրջային ուղղությունների մասին տեղեկացվածությունը։
7-օրյա մարաթոնի ընթացքում մասնակիցները կանցնեն 240 կմ։ Մարաթոնը կմեկնարկի Ալգեթիի ազգային պարկից և կավարտվի Վարձիայում։ Մարաթոնի ավարտին տեղի կունենանաև մրցանակաբաշխություն։