Միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը մայիսին կազմել է 264 327, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 173,9 %-ով, իսկ 2019 թվականի ապրիլի տվյալների համեմատ զբոսաշրջային այցելությունները վերականգնվել են 62,3 %-ով։
2022 թվականի հունվար-մայիսին Վրաստան է այցելել 1,180,034 միջազգային ճանապարհորդ՝ 2021 թվականի 5 ամիսների համեմատ ավելանալով 257,8 %-ով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այցելությունները վերականգնվել են 39,5 %-ով:
2022 թվականի առաջին 5 ամիսներին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 906 670, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 213,8%-ով, իսկ 2019 թվականի մայիսի տվյալների համեմատ զբոսաշրջային այցելությունները վերականգնվել են 54,8%-ով։
2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստան ամենաշատ այցելություններն իրականացվել են Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից։
2022 թվականի առաջին չորս ամիսներին երկրում ամենաշատ գումարը ծախսել են Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին չորս ամսում օտարերկրյա զբոսաշրջությունից երկիրը ստացել է 582 միլիոն դոլարի եկամուտ։
Չնայած այս տարվա առաջին ամիսներին զբոսաշրջության վերականգնմանը՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջությունից ստացված եկամուտները կրճատվել են 31%-ով։