Ըստ նախարարության հայտարարության՝ իրավապահների կողմից տեղեկատվության վերլուծական մշակման արդյունքում սահմանին կանգնեցվել է միջազգային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա համարանիշներով 3 բեռնատար ավտոմեքենա:
Բեռնատարների մանրամասն ստուգման արդյունքում կցորդների հատակի տակ հայտնաբերվել է մոտավորապես կես մլն լարի արժողության չհայտարարագրված ծխախոտ:
«Գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։ Միջգերատեսչական ստորաբաժանումը ստեղծվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի և արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ԱՄՆ դեսպանատան համատեղ ծրագրի շրջանակներում, որի մեջ ներգրավված են մաքսային բաժնի, Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության, ինչպես նաև պարեկային ոստիկանության և կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի աշխատակիցները» , - ասվում է հայտարարության մեջ: