Նախարարի խոսքով, կառավարությունն ընկերություններին կոչ է անում նվազեցնել վառելիքի գինը, ինչի վերաբերյալ այսօր նախատեսվում է հատուկ հանդիպում անցկացնել։
«Մրցակցության գործակալությունը ուսումնասիրել է շուկան և ունի հետաքրքիր բացահայտումներ։ Այս մասին մենք քննարկել ենք շաբաթ օրը տեղի ունեցած կառավարության տնտեսական թիմի նիստում։ Մանրածախ գները էապես տարբերվում են և համահունչ չեն միջազգային շուկայում գների աճին։ Կարծում ենք, որ այս դեպքում ավելի շատ շփում պետք է ունենանք վառելիքի թե՛ մանրածախ առևտրով զբաղվողների, թե՛ ներկրողների հետ։
Նախարարի խոսքով, կառավարության տնտեսական թիմը ուղիղ երկխոսություն կունենա Մրցակցության գործակալության հետ և մի քանի օր կաշխատեն ընկերությունների հետ, որպեսզի տեղի ունենա գների փոփոխություն, կամ կառավարությունը սպասում է հստակ փաստարկների, որոնք կհաստատեն վառելիքի գների բարձր մնալու անհրաժեշտությունը:
«Մեր ակնկալիքն այն է, որ վառելիքի գինը պետք է էլ ավելի նվազի։ Այս թեմայով այսօր հանդիպում ենք ունենալու մեկ խմբի հետ։ Շաբաթվա ընթացքում ևս մի քանի նմանատիպ հանդիպում կունենանք»,- ասել է Դավիթաշվիլին։
Մայիսի 16-ի դրությամբ Վրաստանում ռեգուլար կարգի բենզինը արժե 3,65-3,74 լարի, պրեմիումը՝ 3,98-3,99 լարի, իսկ սուպերը՝ 4,10-4,13 լարի:
Որտեղից և որքան վառելիք է ներմուծվում Վրաստան
Վրաստանը տարեկան գնում է միջինը 1․2 մլրդ տոննա նավթ և նավթամթերք (բենզին և դիզել), որի համար վճարում է շուրջ 750 մլն դոլար։
2021 թվականին վառելիքի ներմուծումը երկիր նախորդ տարվա համեմատ աճել է 3․9%-ով։ Ներմուծումը 2019 թվականին նախահամաճարակային ժամանակահատվածի համեմատ նույնպես աճել է 4․8%-ով, ինչը վկայում է սպառման աճի մասին։
Երկրում ամենապահանջվածը ռեգուլյար տեսակի բենզինն և ամենամեծ քանակությամբ (64%) այս տեսակն է ներկրվում է։ Այնուհետև գալիս են պրեմիումը (34%) և սուպերը (2%):
Ռուսաստանը Վրաստանի համար նավթի գլխավոր մատակարարներից է։
Վառելիք մատակարարող 5 հիմնական երկրները
- Թուրքմենստան – 244․6 հազար տոննա
- Ռուսաստան -221․2 հազար տոննա
- Ադրբեջան – 215․8 հազար տոննա
- Ռումինիա – 204․6 հազար տոննա
- Բուլղարիա -167․7 հազար տոննա
Չնայած որ 2021 թվականի տվյալներով՝ վառելիքի ներկրմամբ Ռուսաստանը երկրորդ տեղում է, 2018-2020 թվականներին այն զբաղեցնում էր առաջին տեղը։
Ռուսաստանից ներմուծումը սկսել է զգալիորեն աճել 2013-14 թվականներից հետո, և վերջին 5 տարում Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ներմուծման մեջ կազմել է միջինը 23%։
Նավթարտադրողների և ներկրողների միությունում նշում են, որ վառելիք ներկրողները շուտով ստիպված կլինեն փոխարինել ռուսական շուկան։ «Դեռևս սահմանված պատժամիջոցները զգալի ազդեցություն չունեն, սակայն շուտով խնդիրներ կառաջանա ներկրողների համար և հավանաբար, առաջիկայում էլ ավելի կդժվարանա ներմուծումը և նրանք ստիպված կլինեն այլընտրանքային շուկաներ փնտրել Բուլղարիայում, Ռումինիայում կամ Հունաստանում։
Մեծ հնգյակի ծագումը
Վրացական շուկայում նավթամթերքի 5 խոշոր ներկրող և իրացնող կա, որոնցից երկուսի հետևում ռուսական ընկերություններ են կանգնած։
SOCAR Georgia Petroleum
Վրացական շուկայում ամենամեծ ընկերությունը SOCAR Georgia Petroleum-ն է, որի 100%-ը պատկանում է SOCAR Energy Georgia-ին։ SOCAR Energy Georgia-ն երկրի նավթի և բնական գազի կոմունալ ծառայությունների ոլորտում մոտ 30 ընկերություն ունի և վերահսկվում է Ադրբեջանի կառավարության կողմից։
2020 թվականի հաշվետվության համաձայն՝ ընկերության հասույթը կազմել է 600․9 մլն լարի, ակտիվները՝ 291․3 մլն, զուտ վնասը՝ 145․5 մլն։
Gulf Georgia
Վրաստանում Gulf-ը 2010 թվականից ներկայացնում է San Petroleum Georgia-ն, որը վերահսկվում է Petroca Energy International Limited-ի կողմից, որի 49%-ը պատկանում է ռուսական պետական նավթային Rosneft ընկերությանը և 38%-ը՝ վրացի միլիոնատեր Դավիթ Իակոբաշվիլիին: Գործարարի գործունեությունը նույնպես սերտորեն կապված է Ռուսաստանի հետ։
Petroca Energy International Limited-ին է պատկանում նաև Վրաստանում գտնվող Petroca Fuel Services Georgia-ն, որը երկրում ավիացիոն վառելիքի վաճառքով է զբաղված։
2020 թվականին Gulf Georgia-ի եկամուտը կազմել է 535․3 մլն լարի, ակտիվները՝ 229,4 մլն, իսկ զուտ շահույթը՝ 1․9 մլն լարի։
Rompetrol Georgia
Rompetrol-ը Վրաստանում գործում է 2005 թվականից։ Ընկերության վերջնական սեփականատերը ղազախական պետական ներդրումային Samruk-Kazyna ընկերությունն է։
2020 թվականին ընկերության հասույթը կազմել է 432 մլն լարի, ակտիվները՝ 146․4 մլն, իսկ զուտ վնասը՝ 7 մլն։
Wissol Petroleum Georgia
Wissol Petroleum Georgia-ն պատկանում է Wissol Group-ին, որի սեփականատերերի ցանկը հետևյալն է՝
Լեևան Փխակաձե՝ 35․77%, Սոսո Փխակաձե՝ 30․98%, Գիորգի Ռամիշվիլի՝ 15․50%, Նուգզար Աբրամիշվիլի՝ 8․25%, Ալեքսի Թոփուրիա՝ 7․12%, Դեյվիդ Բորգեր՝ 2․38%։
2020 թվականին ընկերության հասույթը կազմել է 353․3 մլն լարի, ակտիվները՝ 225․4 մլն, զուտ շահույթը՝ 3 մլն։
Wissol Group-ը նաև ունի երեք ցամաքային նավթային տերմինալներ և դուստր ձեռնարկություններ՝ Smart, Wendy's Georgia, Dunkin', Vianor Georgia, MP Development և Alma:
Lukoil Georgia
Lukoil Georgia-ի սեփականատերը ռուսական PJSC Lukoil Group-ի անդամ է։ Ընկերությունը մի քանի միլիոն լարիի պարզեցված գնումների պայմանագրեր ունի պետության հետ և հաճախ հաղթում է նաև մրցույթներում։ Transparency International-ի վերջին հետազոտության համաձայն՝ 2012-2022 թվականներին «Լուկօյլ-Վրաստանը» պետական գնումներից ստացել է մինչև 200 մլն լարի։ Մասնավորապես, ընկերությունն ընդհանուր առմամբ 61 մլն լարիի պայմանագրեր է կնքել էլեկտրոնային մրցույթներից, 11 մլն լարիի` պարզեցված գնումներից, 129 մլն լարիի` կոնսոլիդացված գնումներից:
2020 թվականին ընկերության հասույթը կազմել է 239․3 մլն լարի, ակտիվները՝ 74․7 մլն, զուտ շահույթը՝ 1․2 մլն։
Ռուսական նավթի հիմնական գնորդներն են ԵՄ անդամ երկրները և Չինաստանը։ Վառելիքի գների փոփոխությունները ինչպես աշխարհում, այնպես էլ Վրաստանում ապագայում կախված կլինեն միջազգային քաղաքականության հիմնական խաղացողներից։ Ուկրաինա ներխուժելուց հետո շատ երկրներ որոշեցին նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական էներգետիկայից։ Ռուսաստանից ներմուծումն արդեն արգելել են ԱՄՆ-ը, Կանադան և Ավստրալիան։ Մինչև տարեվերջ ռուսական նավթից պատրաստվում է հրաժարվել նաև Մեծ Բրիտանիան։