Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Երկրորդ համաշխարհային պատերազմը, որին Վրաստանից մասնակցել են շուրջ 700 հազար զինվորներ և կամավորներ, Եվրոպայում ավարտվել է 1945 թվականի մայիսի 8-ին (Մոսկվայի ժամանակով մայիսի 9-ին) Վերմախտի կապիտուլյացիայով։ Դաշնակիցները հաղթեցին ֆաշիստական Գերմանիային։
Ռուսաստանը, Վրաստանը և հետխորհրդային այլ երկրները ֆաշիզմի դեմ հաղթանակը նշում են մայիսի 9-ին, իսկ եվրոպական երկրներում այն նշվում է մայիսի 8-ին։
2021 թվականի մայիսի 9-ի դրությամբ Վրաստանում կար Երկրորդ համաշխարհային պատերազմի 264 վետերան։ Հանրային հեռուստաընկերությունը, վկայակոչելով Վետերանների գործերի պետական ծառայությանը, գրում է, որ այսօր երկրում ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի 173 մասնակից։ Նրանցից ամենատարեցը 103 տարեկան է։