Ծրագիրն իրականացվում է Լիբերթի Բանկի և Սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության միջազգային հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագրի գործողությունները կենտրոնանալու են երիտասարդների սոցիալական և տնտեսական մասնակցության, նրանց բարեկեցության բարելավման և ձեռնարկատիրական ներուժի խթանման վրա: Ձեռք բերված գիտելիքները, հմտությունները կօգնեն նրանց աշխատանքի տեղավորման/ինքնազբաղվածության հարցում։
Թիրախային համայնքներում երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի խթանման միջոցով, կխթանվի տեղական կայուն տնտեսական զարգացման գործընթացները:
Ծրագիրը կիրականացվի Վրաստանի 4 շրջաններում.
- Քվեմո Քարթլի - Ռուսթավի, Մառնեուլի, Բոլնիսի, Գարդաբանի, Թեթրիցղարո, Ծալկա,
- Սամցխե-Ջավախեթի - Բորջոմի, Ասպինձա, Ադիգենի, Ախալցիխե, Ախալքալաք, Նինոծմինդա,
- Շիդա Քարթլի - Գորի, Քարելի, Կասպի,
- Մցխեթա-Մթիանեթի - Մցխեթա, Դուշեթի, Թիանեթի:
Նախագիծը կիրականացվի 42 ամսվա ընթացքում՝ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի մայիսը:
Նախագիծը կօգնի ավելի քան 1500 երիտասարդների (50% կանայք), էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, բարձրալեռ գյուղերի բնակիչների, էկոմիգրանտների, տեղահանվածների և հաշմանդամություն ունեցող անձանց, զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու հնարավորությունները, որպեսզի ստեղծեն ավելի քան 50 կայուն, (նոր/կամ ընդլայնել առկան) երիտասարդների կողմից ղեկավարվող գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ձեռնարկություն/բիզնես:
Նախագիծը կիրականացվի մի քանի փուլերով՝
- Փուլ 1-ին – երկօրյա ձեռնարկատիրական թրեյնինգներ ավելի քան 1500 երիտասարդի համար,
- Փուլ 2-րդ – մեկ շաբաթյա ինտենսիվ բիզնես-վերապատրաստման ծրագիր առաջին փուլը հաջող ավարտած 175 մասնակցի համար:
- Փուլ 3-րդ – 50 երիտասարդական ձեռնարկության ֆինանսավորում: Ինտենսիվ վերապատրաստումից հետո կանցկացվի բիզնես գաղափարների մրցույթ: Յուրաքանչյուր հաղթող գաղափար կստանա մոտավորապես 25 000 լարիի համաֆինանսավորում (80/20 սկզբունքով):
- Փուլ 4-րդ – ֆինանսական և հարկային թրեյնինգներ հաղթող ձեռներեցների համար,
- Փուլ 5-րդ - Անհատական և տեխնիկական խորհրդատվություն, մենթորական ծրագիր նախագծին մասնակցող երիտասարդների համար: Աջակցություն ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ գտնելու և շուկայական կապեր հաստատելու հարցում:
Ծրագրի շրջանակներում նախատեսված դասընթացները կմեկնարկեն 2022 թվականի մայիսին։ Գրանցումն առցանց է, հետևյալ հղումով՝ www.bit.ly/3iOl8bi
Հայտի ձևը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են ձեռնարկատիրական գործունեությամբ, ցանկանում են իրականացնել բիզնես գաղափար կամ ընդլայնել գոյություն ունեցող բիզնեսը և մասնակցել երկօրյա ձեռնարկատիրական դասընթացներին: