Օրեր առաջ ծնողները կարողացել են բեռնատարի վարորդի հետ Հերեթիից մի փոքր քանակությամբ բանջարեղեն, քաղցրավենիք ու կաթնամթերք ուղարկել իրենց երեխաներին փոխանցելու համար։ Լագոդեխիի մաքսակետի պետ Գիորգի Լոմիձեն բեռնատարի վարորդին ստիպել է պայուսակները գցել է ձորը, «օրենքի համաձայն՝ այդ իրերը մեկ անձի չէին կարող պատկանել»։ Վրացական մաքսատան պետի այս գործողությունը Թբիլիսիում գտնվող Հերեթիի վրացիների մոտ բողոք է առաջացրել։
2009 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանի Հանրապետությունում բնակվում է 9 900 վրացի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը գերազանցում է 15 հազարը։ Վրացիները հիմնականում ապրում են Կախիի, Զաքաթալայի և Բելեքնիի շրջաններում՝ Հերեթիի տարածքում, որը 1921 թվականին Իոսիֆ Ստալինը և Սերգո Օրջոնիկիձեն անջատեցին Վրաստանից և միացրին Ադրբեջանի Հանրապետությանը։ Այս շրջանը կոչվում է նաև Սաինգիլո։ Տերմինը ստեղծվել է 19-րդ դարում՝ ինգիլոների բնակավայրը նշելու համար: Մուսուլմանացած վրացիներին անվանում են ինգիլո։ Ադրբեջանի իշխանությունները Հերեթիում ապրող վրացիներին տարբեր կերպ ստիպել են փոխել իրենց կրոնը, հրաժարվել վրացական ազգանուններից, խոսել ադրբեջաներեն։ Անգամ երեխաներին են արգելել վրացական անուններ դնել։ Քուրմուխիի Սուրբ Գիորգի եկեղեցում պատարագը մինչ օրս արգելված է։ Տաճարը ուխտավորների համար բաց է տարին միայն երկու անգամ՝ մայիսի 6-ին և նոյեմբերի 23-ին՝ Սուրբ Գիորգիի տոնի կապակցությամբ: Նման ոտնձգությունների արդյունքում Բելեքանում մնացել է ընդամենը մեկ վրացիներով բնակեցված գյուղ՝ Իթիթալան, Զաքաթալայում՝ Ալիաբադն ու Մոսուլը, Կախիում՝ Կախի քաղաքը, գյուղերը՝ Քոտոքլո, Ալիբեգլո, Մեշաբաշի, Ալաթեմուրի, Ղարամեշա և Խարաբթալա։
Կախիի, Զաքաթալայի և Բելեքնիի շրջաններում գործում է ընդամենը 7 վրացական դպրոց։ Միայն Ալիաբադ գյուղում մինչև 1990 թվականը գործում էր չորս միջնակարգ վրացալեզու դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո հերեթցի վրացիները բարձրագույն կրթություն են ստանում վրացական բուհերում։ Վրաստանի կրթության նախարարությունը նրանց ուսումը ֆինանսավորում է տարեկան 2250 լարիով։
Այս կերպ են Թբիլիսի հասել նաև Էմզար Սուղաշվիլիի և Լիդա Ռոստիաշվիլիի երեխաները՝ Լուկան և Ցոտնեն։ Լուկան բանկային ոլորտի մասնագետ է, աշխատում է «Շաքրո Բաբուա» գրախանութում, Ցոտնեն՝ համակարգչային ծառայության գրասենյակում։ Երկուսն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են և Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նրանք իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ մեկ ամբողջ տարի, թեև Լուկան և Ցոտնեն արդեն 2 տարի է՝ չեն լքել Վրաստանը։
Այս դժվարին իրավիճակում կան հարյուրավոր հերեթցի վրացիներ, հատկապես ուսանողներ և երիտասարդներ, ովքեր աշխատանքի են ընդունվել Թբիլիսիում կամ Վրաստանի այլ քաղաքներում, մասնավոր ընկերություններում կամ ժամանակավոր աշխատանքներով են զբաղված: 4 տարի առաջ նրանք խնդրել են երկքաղաքացիություն տալ, քանի որ Վրաստանի քաղաքացիություն չունենալու պատճառով հանրային ծառայություններում աշխատելու իրավունք չունեն։ Այն ժամանակ կառավարությունը մերժել է քննարկել հերեթցի վրացիների խնդրագիրը։
«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքը ներքին գործերի նախարարությանը պարտավորեցնում է Վրաստանում օրինական հիմքեր չունեցող օտարերկրացիներին գտնել և վտարել երկրից։ Վրաստանում օրինական գտնվելու ժամկետը լրանալու օրվանից 3 ամիս անցնելու դեպքում անձը տուգանվում է 180 լարիով, իսկ 3 ամսից ավելի մնալու դեպքում՝ 360 լարիի չափով։
Այժմ Վրաստանի և Ադրբեջանի միջև երթևեկության երկու տարբերակ կա, օդային՝ Թբիլիսի-Բաքու ուղղությամբ ավիափոխադրումների արժեքը կազմում է 350-400 լարի, եթե տոմսը ձեռք բերվի մի քանի շաբաթ առաջ։ Եթե ավելի շուտ է հարկավոր մեկնել, օրինակ՝ առաջիկա 5 օրվա ընթացքում, ամենաէժանը 500 լարի է։ Սրան գումարվում է 60-70 լարի Բաքվից դեպի Կախի ավտոմոբիլային ճանապարհորդությունը։ Թբիլիսիից Հերեթի և հակառակ ուղղությամբ հասնելն արժե առնվազն 800-1000 լարի, մինչդեռ Կախի-Թբիլիսի միկրոավտոբուսը Լագոդեխիով երթևեկում էր ամեն օր, ճանապարհը տևում էր 3 ժամ է, արժեքը՝ 12 լարի, գնալ-գալը 24 լարի էր կազմում։ «Մեկ օրվա ընթացքում կարող էինք գնալ Թբիլիսի և վերադառնալ», - Էմզար Սուղաշվիլիի խոսքով, Լագոդեխիով Հերեթին և Վրաստանը իրար կապող ճանապարհը նաև այն հանգամանքով է կարևոր, որ վերջիններս բուժում ստանալու համար վրացական բուժհաստատություններին են դիմում։ Հերեթիի վրացիները, որոնք երկքաղաքացիություն չունեն՝ ոչ մի արտոնությունից չեն օգտվում նույնիսկ արտակարգ իրավիճակներում, սակայն Կախիի, Զաքաթալայի և Բելեքնիի շրջաններում որակյալ բժշկական ծառայությունների բացակայության պատճառով նրանք միևնույն է նախընտրում են այստեղ ստանալ բուժօգնություն (Հատուկ բժշկական ծրագիրը, որը Վրաստանի կլինիկաներում Հերեթիի վրացիների համար վրացական կլինիկաներում շտապ բժշկական օգնության և ծննդաբերության համար ֆինանսավորում էր ենթադրում 2004 թվականից չի գործում):
Բացի օդային ճանապարհից, Վրաստանից Ադրբեջան և հակառակը հնարավոր է մեկնել «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետից։ Այս դեպքում Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են նախապես դիմել Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատուն և ստանալ երկիր մուտք գործելու թույլտվություն։ Դրական պատասխանի դեպքում դեսպանատունը նման թույլտվություն է տալիս հարցումից հետո մեկ շաբաթվա, 10 օրվա, մեկ կամ երկու ամսվա ընթացքում։
Կախիում հիշում են բազմաթիվ դեպքեր, երբ վերջին երկու տարիներին Թբիլիսիում սովորող երեխաները չեն կարողացել անգամ ներկա գտնվել Հերեթիում զոհված ընտանիքի անդամների հուղարկավորությանը։
«Մենք նույնիսկ նամակ ենք գրել Ադրբեջանի դեսպանատանը, ԱԳՆ-ին, որպեսզի չեղարկվեն այդ ցուցակները, սակայն պատասխան չենք ստացել։ Հերեթիի վրացիների կապը Թբիլիսիի հետ ամենօրյա էր։ Մեր երեխաներն ապրում են Թբիլիսիում։ Հերեթիից 2000-ից ավելի վրացիներ կան Թբիլիսիում և Ռուսթավիում, մի փոքր մասը նաև Լագոդեխում։ Դիմորդների մեծ մասն անցյալ տարի նույնպես օգտվել է ինքնաթիռից։ Ինչ պետք է անեին ծնողները։ Վերջին կոպեկները տվել են, որպեսզի երեխաները բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենան։ Ադրբեջանում նույնպես սահմանափակումները վերացվել են, սակայն Լագոդեխիով սահմանը դեռ փակ է։ Մենք էլ չգիտենք, թե երբ կբացեն։
Այստեղից, այս ճանապարհով, կարող եմ 3 ժամում լինել Թբիլիսիում, գնալ ու վերադառնալ ու դրա համար պետք է ընդամենը 25 լարի, իսկ Բաքվով մեկուկես օր և ավելի քան 800 լարի։
Մարդիկ այստեղ առանց այդ էլ աղքատության մեջ են ապրում՝ անասնապահությամբ և այգեգործությամբ զբաղվում։ Դա է պատճառը, որ երբ երիտասարդներն ավարտում են համալսարանները, այստեղ չեն վերադառնում ու մնում են Վրաստանում։ Այստեղ դժվար է աշխատանք գտնելը։ Միայն վրացական դպրոցներում տնօրեն կամ ուսուցիչ կարող ես աշխատել, եթե բժիշկ ես՝ կլինիկայում, այլ տեղերում, պետական ծառայությունում ոչ մի վրացի չի աշխատում»,- անցակետը բացելու խնդրանքով Էմզար Սուղաշվիլին մի քանի անգամ դիմել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատանն ու Գյանջայում գլխավոր հյուպատոսությանը․ «Խնդրում էինք, որ երբ հարազատներից մարդիկ են մահանում գոնե այն ժամանակ արագ թողեն ուսանողներին, առանց այդ էլ մահացածներին երրորդ-չորրորդ օրն ենք թաղում։ Այս երկու տարվա ընթացքում դեսպանը մի քանի անգամ այցելել է Կախի, Սուրբ Գիորգի տոնի կապակցությամբ ու այցելել է եկեղեցի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն տեղացիներին երբեք չի հանդիպել։ Գյանջայում գտնվող հյուպատոսության ներկայացուցիչները նույնպես երբեք չեն փորձել հանդիպել մեզ հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է անում Վրաստանի կառավարությունը Լագոդեխիի սահմանով ուղևորների տեղաշարժը վերականգնելու, ինչպես նաև հերեթիի վրացիների համար Ադրբեջան մուտքի հատուկ սահմանափակումը վերացնելու համար։
«Արտաքին գործերի նախարարությունը և Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը ակտիվորեն աշխատում են ադրբեջանական կողմի հետ սահմանված սահմանափակումների հնարավոր մեղմացման ուղղությամբ։ Սակայն ստեղծված իրավիճակից ելնելով դեռևս կան որոշ կարգավորումներ, որոնք մնում են ուժի մեջ։ Արտաքին գործերի նախարարության և Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան աշխատանքի արդյունքում ադրբեջանական կողմը վերացրել է Վրաստանի հետ օդային հաղորդակցության սահմանափակումը։ Ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհով մեկնող ուղևորներին, ապա աշխատանքներ են տարվում նրանց համար էլ այդ կանոնակարգերը մեղմելու ուղղությամբ։ Արտակարգ իրավիճակների դեպքում, երբ գործ ունենք հատուկ դեպքի հետ (օրինակ ծանր հիվանդության և այլն), դեսպանատունը միշտ միջնորդում է ադրբեջանական կողմի հետ, և նրանք էլ դրական են արձագանքում նման դեպքերին»,- պարզաբանում են նախարարությունում։
Հերեթիից Կախեթի մեկնելու համար կա ևս մեկ ճանապարհ՝ Դեդոփլիսծղարոյի շրջանի Սամթածղարո գյուղում։ Թբիլիսի հասնելու համար այս ճանապարհն ավելի երկար է, քան Լագոդեխիով, սակայն շատ ավելի կարճ է, քան «Կարմիր կամրջի» ճանապարհը: Սամթածղարո գյուղի կեսը նույնպես բնակեցված է հերեթիի վրացիներով։ Նրանց նախնիներն այստեղ են տեղափոխվել 1930-ականներին, երբ Հերեթին անջատվեց Վրաստանից և հանձնվեց Ադրբեջանին։ Սամթածղարոյի անցակետը փակվել է 2010 թվականին՝ տրանսպորտի և ուղևորների համար։ Իշխանությունները որպես պատճառ նշել են վատ վիճակում գտնվող կամուրջը, ինչը պաշտոնապես չի հաստատվել: Սամթածղարոյում ապրողների համար նրանց բարեկամների մոտ մինչև Հերեթի հասնելու ճանապարհը երկարել է 150 կիլոմետրով (Լագոդեխիով)։ Բնակիչները նույնիսկ դիմել են դատարան կամուրջը բացելու խնդրանքով, սակայն հասել են միայն այն բանին, որ կամուրջը բացվել է միայն հետիոտների համար։ 2 տարի առաջ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս ճանապարհն ամբողջությամբ փակվել է և մինչ օրս մնում է փակ։
Խմբագրությունից — Հոդվածի հրապարակումից հետո «Մթիս Ամբեբիի» հետ կապ է հաստատել Նոդար Բաչալիաշվիլին՝ փետրվարի 24-ին Լագոդեխիի մաքսակետում հերեթցի վրացիների հետ ցույցի կազմակերպիչներից մեկը։ Նա համաձայն չէ հոդվածում նշված մեր զրուցակիցների կարծիքի հետ, թե Ադրբեջանում Վրաստանի ներկայիս դեսպան Զուրաբ Պատարաձեն չի պաշտպանում իրենց շահերը և չի արձագանքում խնդիրներին։ Նոդար Բաչալիաշվիլիի խոսքով, պարոն Պատարաձեն, ի տարբերություն նախորդ դեսպանների, կանգնած է Հերեթիի վրացիների կողքին և ուշադրություն է դարձնում նրանց։