- Գանձա – գերեզմանոցի պարսպապատում
- Սաղամո – հավաքատեղիի կառուցում
- Մեծ Գոնդուրա – ջրահեռացման ալիքների մաքրում, ծիսակատարությունների տան խոհանոցի վերանորոգում
- Փոքր Գոնդուրա – սպորտդահլիճի կառուցում, մարզադաշտի վերանորոգում
- Դիլիֆ - ջրահեռացման ալիքների կառուցում
- Մամզարա – ոռոգման համակարգերի վերանորոգում
- Ղուլալիս – մշակույթի տան վերանորոգում, հավաքատեղիի կառուցում
- Սաթխա – սպորտդահլիճի վերանորոգում, ինվենտարի գնում
- Փոքր Արագյալ – արտաքին լուսավորություն
- Մեծ Արագյալ - սպորտդահլիճի վերանորոգում, ինվենտարիգնում
- Օրոջալա – մանկական հրապարակի կառուցում
- Փոկա - խմելու ջրի պոմպի գնում, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում
- Վլադիմիրովկա – խմելու համակարգիվերանորոգում
- Տամբովկա - գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում
- Ռոդիոնովկա - խմելու համակարգի վերանորոգում
- Գորելովկա – կամրջի վերանորոգում
- Եփրեմովկա - փոքր մարզադահլիճի շինարարություն , 2֊րդ փուլ
- Ժդանովական - խմելու ջրի համակարգի վերանորոգում
- Սամեբա - խմելու ջրի համակարգի վերանորոգում
- Օրլովկա – սպորտդահլիճի վերանորոգում
- Սպասովկա - անասունների խմելու ջրի համակարգի կառուցում
- Հեշտիա – ֆերմայի վերանորոգում
- Ուչմանա - սպորտդահլիճի շինարարություն
- Թորիա – սպորտդահլիճի շինարարություն
- Ղաուրմա – հավաքատեղիի վերանորոգում, մանկական հրապարակի կառուցում
- Մեծ Խանչալի – կամրջի վերանորոգում, մանկական հրապարակի կառուցում, ջրահեռացման ալիքների մաքրում
- Փոքր Խանչալի - անասունների խմելու ջրի համակարգի կառուցում
- Կաթնատու - անասունների խմելու ջրի համակարգի կառուցում
- Ջիգրաշեն – հավաքատեղիի վերանգորոգում
- Փոքր Խորենիա – արտաքին լուսավորություն
Գյուղերի աջակցության ծրագրով Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը ֆինանսավորում է գյուղերում փոքր ենթակառուցվածքային ծրագրեր: Ծրագիրն ընդգրկում է 54 մունիցիպալիտետ, այն չի վերաբերում երկրի ինքնակառավարվող քաղաքներին և Աջարիայի Ինքնավար Հանրապետության մունիցիպալիտետներին։
Ծրագրով յուրաքանչյուր գյուղ ստանում է 10 000-ից 20 000 լարի՝ կախված բնակչության թվից: Ֆինանսավորվելիք ծրագրերն ընտրում է հենց բնակչությունը։ Յուրաքանչյուր բնակավայրում տեղի է ունենում ժողով, կամ բնակչության հարցում, որտեղ վերջիններս ընտրում են ցանկալի նախագիծը` նախապես սահմանված 14 կետից բաղկացած ծրագրերի ցանկից։ Միջին հաշվով երկրի մասշտաբով տարեկան շուրջ 5000 ծրագիր է ֆինանսավորվում:
Ծրագրերի մի մասն իրականացվում է մունիցիպալիտետի համաֆինանսավորմամբ, քանի որ հատկացված գումարը միշտ չէ, որ բավարարում է բնակչության ընտրած ծրագիրն իրականացնելու համար։
Գյուղի աջակցության ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին։ 2009-2011 թվականներին ծրագրի բյուջեն կազմում էր 40 միլիոն լարի, 2012-2016 թվականներին՝ 50 միլիոն։ Երկու տարվա ընդմիջումից հետո ծրագիրը վերադարձավ 2019 թվականին՝ 40 միլիոն լարի բյուջեով։ Փոխվել է նաև դրա ծախսման կանոնը։ Եթե մինչև 2017 թվականը ծրագրի յուրաքանչյուր նախագծի համար պետք է մրցույթ հայտարարվեր և պարզեցված գնումներ կիրառվեին միայն բացառիկ դեպքերում, ապա 2019 թվականից բոլոր ծրագրերն իրականացվում են ուղիղ պարզեցված գնումների միջոցով։