Գյուղի զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում, համաֆինանսավորմամբ հավասարապես հնարավոր է ձեռք բերել բերքահավաք նոր և օգտագործված տեխնիկա։
«Գյուղատնտեսության մեքենայացման համաֆինանսավորման» պետական ծրագրով ընդունված որոշման համաձայն՝ գյուղտեխնիկա մատակարարող ընկերություններից օգտագործված կոմբայնների ձեռքբերման համաֆինանսավորումն ավելացել է և կազմում է ոչ ավելի, քան 60% և ոչ ավելի քան 120 000 լարի։ Օգտագործված կոմբայններ հնարավոր կլինի գնել մինչև 2022 թվականի մայիսի 31-ը։
Ինչ վերաբերում է նոր սարքավորումների ձեռքբերմանը, ապա մարտի 1-ից սկսվել է «Բերքահավաք գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման» ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը (համաֆինանսավորման էլեկտրոնային հայտը հնարավոր է լրացնել Գյուղի զարգացման գործակալության rda.gov.ge կայքում):
Գյուղի զարգացման գործակալության համաֆինանսավորման չափը մեկ շահառուի հաշվով, հացահատիկի բերքահավաքի համար նախատեսված գյուղտեխնիկայի (կոմբայնի) դեպքում կազմում է ոչ ավելի քան արժեքի 30%-ը, սակայն ոչ ավելի, քան 150 000 լարի, իսկ այլ տեսակի բերքահավաք գյուղտեխնիկայի դեպքում 50% և ոչ ավելի, քան 150 000 լարի:
Ծրագրի պայմանների համաձայն՝ գնվելիք գյուղտեխնիկան պետք է լինի նոր (շահագործման չհանձնված), արտադրված գնելուց ոչ ավելի, քան երկու տարի առաջ, իսկ սարքավորումների երաշխիքային պայմանները պետք է կիրառվեն դիմումի ներկայացումից առնվազն 6 ամսվա ընթացքում։
Գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության առավելագույն բարձրացումը, ըստ նախարարության, երկրի վարչապետի նախաձեռնությունն ու հանձնարությունն է եղել: Նախորդ տարի այս ուղղությամբ հատկացվել է 50 մլն լարի։ Փետրվարի 28-ին կառավարությունը որոշել է ավելացնել բերքահավաք գյուղտեխնիկայի ձեռքբերման համար պետության ֆինանսական աջակցությունը։