«Թեժ գիծը գործում է 24 ժամ, ինչպես արտաքին գործերի նախարարությունում, այնպես էլ Ուկրաինայում Վրաստանի դիվանագիտական հաստատություններում, որտեղ քաղաքացիները ստանում են համապատասխան ռեկոմենդացիաներ անվտանգության միջոցառումների վերաբերյալ։ Խնդրում ենք Ուկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին ականջալուր լինել և հաշվի առնել Ուկրաինայի կառավարության ռեկոմենդացիաներն ու նախազգուշացումները՝ կապված անվտանգության միջոցների հետ
Վրաստանի դեսպանություն, Կիև ՝ +380 (63) 376 77 68; +380 (44) 590 69 50; +380 (93) 544 01 47
Գլխավոր հյոպատոսություն, Օդեսա՝ + 380 (63) 176 75 55; +380 (93) 761 17 17
Արտաքին գործերի նախարարություն՝ +995 (32) 2 94 50 50»։
Փետրվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:00-ին (Թբիլիսիի ժամանակով առավոտյան ժամը 7-ին) Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում։ Ռմբակոծվել են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները արևելքում, օդանավակայանները և ռազմական օբյեկտները։ Ռուսական ուժերը Ուկրաինայի սահմանների վրա գրոհել են նաև Բելառուսից։ Ուկրաինայի նախագահը երկրում հայտարարել է պատերազմական դրություն և խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Մոլդովայում և Լիտվայում նույնպես հայտարարվել է արտակարգ դրություն։ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է, որ պայթյունների հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել 9 մարդ։ Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ռուսական 6 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ, ինչպես նաև ոչնչացրել են 2 տանկ։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զոհվել է մոտ 50 ռուս զինվոր։