«Լևան Դավիթաշվիլիին մեծ ներկայացում հարկավոր չէ, բոլորը լավ ճանաչում են նրան ու նրա գործունեությունը։ Լևանը եղել է գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հաջողակ նախարար։ Նա վերջին 5 տարվա ընթացքում հավատարմորեն ծառայել է նախարարությանը, երկրին, իր գործին և բազմաթիվ կարևոր բարեփոխումներ է իրականացրել նախարարությունում։ Կրթությամբ նա տնտեսագետ է, շատ լավ կրթություն, գիտելիք և փորձ ունի կուտակած։ Հավատում եմ, որ նա կլինի հաջողակ էկոնոմիայի և կայուն զարգացման նախարար։ Միաժամանակ, Լևանը նաև փոխվարչապետ է և կմնա նույն պաշտոնին։ Ինչ վերաբերում է տիկին Նաթիա Թուրնավային, ուզում եմ իմ և կառավարության անունից նրան շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։ Տիկին Նաթիան 3 տարի նախարար էր։ Շատ կարևոր և շատ մեծ աշխատանք է կատարել նախարարությունում։ Նա եղել է, կա ու կլինի մեր թիմի անդամը։ Նաթիան ունի իր պլանները, տեսլականները և ցանկությունները և դրանց վերաբերյալ նա կհայտարարի»,- նշել է վարչապետը։
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նոր նախարար Օթար Շամուգիան նախարարությունում աշխատելու 16 տարվա փորձ ունի։ 2018 թվականին եղել է «Վրաստանի մելիորացիայի» տնօրեն, 2019 թվականին ղեկավարում էր գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալությունը, 2020 թվականից՝ նախարարի տեղակալ էր։
«Օթարը բռնի տեղահանված է Սոխումիից։ Նա ծնվել ու մեծացել է Սոխումիում, դպրոցը նույնպես այնտեղ է ավարտել։ Բռնի տեղահանվածի կարգավիճակով ապրում էր Զուգդիդիում, ապա Թբիլիսիում և իր ազնվության ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ նշանակվել է նախարարի պաշտոնում։ Նա մանրամասն տեղյակ է, թե ինչ է հարկավոր գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը և հավատում եմ, որ նա կլինի հաջողակ նախարար։ Եվս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեր նախարարներին, հիմա մեր գլխավոր խնդիրը տնտեսության զարգացումն է, աղքատության հաղթահարումը և աշխատատեղերի ստեղծումը։ Այս ուղղությամբ ես մեր տնտեսական թիմի հետ շատ եմ աշխատում և շատ նորույթներ կներկայացնենք հանրությանը», - հայտարարել է վարչապետը։
Այսօր վարչապետը նաև այլ նշանակում է արել։ Բիզնես օմբուդսմեն է նշանակվել Օթար Դանելիան, ով մինչ օրս զբաղեցնում էր Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Նա նաև եղել է Հանածոների ազգային գործակալության ղեկավար։ Նախքան Դանելիայի այդ պաշտոնում նշանակվելը բիզնես օմբուդսմենի իրավասությունները կատարում էր բիզնես օմբուդսմենի տեղակալ Նինո Կվետենաձեն: