Այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեի խոսքով՝ Մինդելիի հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած հանքափորները, հավանաբար վիրավորվել են մեթանի պայթյունի հետևանքով:
«Նրանցից երեքը տեղավորված են այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրանցից մեկի վիճակը բավականին ծանր է: Մյուս հինգ հիվանդները տեղավորվել են այրվածքաբանության վիրաբուժության բաժանմունքում: Բացի այրվածքներից, նրանք տարբեր տեղերում ունեն տրավմատիկ վնասվածքներ, կոտրվածքներ։
Այժմ կատարվում են ուսումնասիրություններ և որոշ բժշկական միջամտություններ։ Վերակենդանացման բաժանմունքում տեղավորված հիվանդների վիճակը բավականին ծանր է, նրանցից մեկի մոտ 60 տոկոս ջերմային վնասված կա: Բոլորը մտնում են կոնտակտի մեջ և ադեկվատ են»,- ասել է լրագրողներին կենտրոնի ղեկավարը:
Երեկ չի հաջողվել ևս մեկ հանքափորի տեղափոխել Թբիլիսի: Նա մահացել է Տղիբուլիի հիվանդանոցում։ Վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել Տղիբուլիում, սակայն պայթյունից ստացած այրվածքների պատճառով անհրաժեշտություն է առաջացել նրանց տեղափոխել մայրաքաղաք:
Պայթյունը տեղի է ունեցել հունվարի 30-ին, մոտավորապես ժամը 23:00-ին Մինդելիի հանքում: Դեպքի պատճառները դեռևս անհայտ են:
«Սաքնախշիրի» ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տեղում անմիջապես սկսել են աշխատել անվտանգության մասնագետներն ու պարզելու համար միջադեպի պատճառները։
Աշխատանքի տեսչական ծառայության նախնական գնահատմամբ՝ Մինդելիի հանքահորում պայթեցման աշխատանքներն իրականացվել են անվտանգության կանոնների խախտմամբ: Պայթյունի ժամանակ օդում մեթանի կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի նորման։ Գործող կանոնակարգերի համաձայն՝ հորատումն ու պայթեցումն արգելվում է մեթանի 1%-ից բարձր կոնցենտրացիայի դեպքում:
Աշխատանքի տեսչական ծառայությունը գիշերը սկսել է Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը։ «Ընթանում է հարցի համալիր ուսումնասիրություն, որը ենթադրում է կողմերի հարցաքննություն և տեղանքի մանրակրկիտ զննում»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ նախնական հետաքննության արդյունքում այլ խախտումներ են հայտնաբերվել.
«Խախտվել է տեխնիկական կանոնակարգի երկրորդ պարբերությունը, ըստ որի՝ պայթուցիկ աշխատանքները պետք է կատարվեն տեխնիկական հսկիչի անմիջական հսկողության ներքո։ Դեպքի պահին նշված անձը ներկա չի եղել»։
Աշխատանքի տեսչական ծառայության որոշմամբ՝ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, փակվել է։
«Շատ սարսափելի փաստ է, մենք փորձում ենք պարզաբանել իրավիճակը, երեկվանից հանձնաժողով է աշխատում վթարի պատճառները պարզելու համար»,- ասել է «Սաքնախշիրի» տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Սոցկին։ Նրա խոսքով, ընկերությունը հանքի 3 օրով դադարեցման որոշում է կայացրել:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը ենթադրում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում։
«Մթիս Ամբեբիի» կողմից հավաքաց և Վրաստանի արհմիությունների կողմից ստացված տվյալների համաձայն, 2010-2022 թվականներին Տղիբուլիի հանքահորերում և կարիերներում 38 հանքափոր է մահացել.
- 2010 թ – Մինդելիի հանքահորում 8 հանքափոր է մահացել,
- 2011 թ – 5,
- 2013 թ – 1,
- 2014 թ – 1,
- 2015 թ -1,
- 2016 թ – 1,
- 2017 թ – 5,
- 2018 թ - 12 (այստեղից հանքահորում՝10, կարիերում՝ 2),
- 2019 թ – 1,
- 2021 թ – 2 (կարիերում),
- 2022 թ - 1:
«Սաքնախշիրի» ՍՊԸ-ն գրանցված է 2006թվականին: 2010-2019 թվականներին ընկերությունը պատկանում էր GIG Group-ին, որը գլխավորում էր նախկին պատգամավոր Դավիթ Բեժուաշվիլին։ 2019 թվականից «Սաքնախշիրին» պատկանում է ՍՊԸ Style International Trading Company-ին, որի 100%-ը պատկանում է Գիորգի Ճելիձեին։ Ըստ ձեռնարկատիրական ռեգիստրի՝ Գիորգի Ճելիձեն կապված է 18 ընկերությունների հետ։ Նա նաև 2019 թվականին հիմնադրված Georgia Terminal Service ՍՊԸ-ի տնօրենն է, որը պատկանում է Georgian Manganese ՍՊԸ-ին։ Այս ընկերությունն ունի 40 տարվա լիցենզիա մանգանի արդյունահանման համար Ճիաթուրայի և Սաչխերեի տարածքներում 16 430 հեկտար տարածքի վրա:
Գիորգի Ճելիձեն 2017 և 2020 թվականներին «Վրացական երազանքին» նվիրաբերել է 120 հազար լարի։ 2018 թվականին նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես նվիրաբերել է 60 հազար լարի։