Այսօր հայտնաբերված Կորոնավիրուսի նոր դեպքերից 5 052-ը հաստատվել է Թբիլիսիում, իսկ շրջաններում վարակվածների քանակը հետևյալն է՝
Աջարիա – 851,
Իմերեթի – 861,
Շիդա Քարթլի – 538,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 334,
Քվեմո Քարթլի – 351,
Կախեթի – 277,
Գուրիա – 119,
Մցխեթա-Մթիանեթի – 176,
Սամցխե-Ջավախեթի – 165,
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 43։
Այսօրվա դրությամբ երկրում կորոնավիրուսային հիվանդության 64 625 ակտիվ դեպք կա, որից՝
Տնային պայմաններում բուժում է անցնում 58 388 մարդ, հիվանդանոցում բուժվում է 4342 մարդ։ Այս փուլում կա 992 ծանր հիվանդ, 286 անձի միացված է արհեստական շնչառության ապարատ։ Հյուրանոց-կլինիկաներում բուժում է անցնում 1895 վարակակիր։
Վրաստանում Կորոնավիրուսի տարածումից ի վեր, լաբորատոր կերպով վարակը հաստատվել է 1 030 710 մարդու մոտ։ Նրանցից 951 428-ը բուժվել են, իսկ վարակից մահացել 14 631 մարդ։