«Մեր որոշմամբ, բնակչության զգալի մասի, մոտավորապես 1 մլն մարդու կսուբսիդավորենք էլեկտրաէներգիայի սակագնի ավելացված մասը։ Մասնավորապես, սա վերաբերում է նպատակաային խմբերին՝ 150 000 և պակաս սոցիալական բալ ունեցող բնակչությանը։
Մենք նշված ծրագիրն ունեինք համաճարակից ի վեր, որը շարունակվում էր երկու տարի։ Հունվարին այս սուբսիդավորման ծրագիրն ավարտվեց, այդ պատճառով ընդունել ենք որոշում որպեսզի շարունակենք ծրագիրը՝ սուբսիդավորելով խոցելի խմբերի էլեկտրաէներգիայի սակագնի ավելացված մասը։ Ծրագիրը կգործարկվի հունվարից և կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը չի հստակեցրել, թե որքան գումար է հատկացվել սուբսիդավորման ծրագրի համար։
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումն ընդունել է 2020 թվականի դեկտեմբերին, սակայն կառավարության որոշմամբ 2021 թվականի հունվարի 1-ից բարձրացված սակագինը սուբսիդավորվել է բյուջեից։
Սուբսիդավորման ծրագիրն ավարտվել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին, ինչի արդյունքում բնակչությունը ստիպված եղավ ամբողջությամբ վճարել էլեկտրաէներգիայի սակագինը։ Սպառողական սակագինը 1-100 կՎտ․ժ-ի համար կազմում է 18 041 թեթրի, 101-301 կՎտ․ժ-ի համար՝ 22 053 թեթրի։ Շրջաններում սակագինը կազմում է համապատասխանաբար 17 731 և 21 707 թեթրի։