Նախքան համաճարակը, 2019 թվականին Վրաստանում իրականացվել է ավելի քան 5 մլն տուրիստական այցելություն։ Սա նշանակում է, որ 2019 թվականի տվյալների համեմատ տուրիստական այցելությունները միայն 31 տոկոսով են վերականգնվել։
2021 թվականին ամենաշատ միջազգային այցելուներ Վրաստան են այցելել Թուրքիայից՝ 326 494 այցելու։ Ամենաշատ միջազգային այցելություններ իրականացվել են հետևյալ երկրներից՝
- Թուրքիա – 326 494 (նախորդ տարվա համեմատ նվազել է 2,7 տոկոսով)
- Ռուսաստան 212 979 (նախորդ տարվա համեմատ աճել է 2 տոկոսով)
- Հայաստան – 164 698 (նախորդ տարվա համեմատ նվազել է 37 տոկոսով)
- Վրաստան (ոչ ռեզիդենտ) – 154 559 (նախորդ տարվա համեմատ աճել է 8 տոկոսով)
- Ուկրաինա – 144 901 (նախորդ տարվա համեմատ աճել է 242 տոկոսով)
- Իսրայել – 100 686 (նախորդ տարվա համեմատ աճել է 291 տոկոսով)
- Ադրբեջան – 82 718 (նախորդ տարվա համեմատ նվազել է 72 տոկոսով)
- Ղազախստան – 66 787 (նախորդ տարվա համեմատ աճել է 385 տոկոսով)
- Սաուդյան Արաբիա – 63 787 (նախորդ տարվա համեմատ աճել է 1179 տոկոսով)
- Բելառուս – 53 698 (նախորդ տարվա համեմատ աճել է 275 տոկոսով)
- Ուզբեկստան – 36 384 (նախորդ տարվա համեմատ աճել է 153 տոկոսով)
- Լեհաստան – 30 988 (նախորդ տարվա համեմատ աճել է 190 տոկոսով)
- Հնդկաստան – 24 992 (նախորդ տարվա համեմատ աճել է 199 տոկոսով)
- Գերմանիա – 21 194 (նախորդ տարվա համեմատ աճել է 127 տոկոսով)
- ԱՄՆ – 19 470 (նախորդ տարվա համեմատ աճել է 164 տոկոսով)
Միջազգային այցելությունների 51 տոկոսն իրականացվել է օդային ճանապարհով, 48 տոկոսը՝ ցամաքային սահմանների միջոցով։ Միջազգային այցելուների 51 տոկոսը 31-50 տարեկան է, 25 տոկոսը՝ մինչև 70 տարեկան, իսկ 22 տոկոսը՝ մինչև 30 տարեկան։ Միջազգային այցելուների 69 տոկոսը տղամարդիկ են։
2021 թվականին միջազգային այցելություններից Վրաստանը ստացել է 1 244 941 717 ԱՄՆ դոլարի եկամուտ։ 2019 թվականի համեմատ 2021 թվականին վերականգնվել է եկամուտների 38 տոկոսը։