Ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։
Բեռնատարների երթևեկությունն արգելված է նաև Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի 15-38 կմ հատվածում և Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 39-62 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում
Հունվարի 12-ին սահմանված սահմանափակումները ուժի մեջ են մնում Սաչխերե-Օնի ավտոճանապարհին, որտեղ արգելվում է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը, իսկ Բաթումի-Ախալցիխե ավտոճանապարհի 86-106 կմ հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Սահմանափակումը ուժի մեջ է մնում նաև Քութաիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ավտոճանապարհի 88-125 կմ (Լասդիլի-Մելե) և Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի 138-186 կմ (Մեստիա-Ուշգուլի) հատվածներում։ Այստեղ երթևեկությունը թույլատրվում է միայն հակասողանքային շղթաներով։
Ճանապարհային դեպարտամենտը բնակչությանը հորդորում է երթևեկել ձմեռային անվադողներով, սարքին տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։