Ռաճային կապող երկրորդ՝ Սաչխերե-Օնի ճանապարհին արգելվում է միայն բեռնատարների տեղաշարժը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Ինտենսիվ ձնամաքրման աշխատանքների արդյունքում՝ միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձեի ավտոճանապարհի Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի մեքենաների երթևեկությունն ազատ է։ Ինչպես նաև Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 43-45 կմ (Նաքերալայի լեռնանցք) թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Մերկասառուցի պատճառով նույն ճանապարհի 39-62 կմ հատվածում արգելվում է կցորդների, կիսակցորդների երթևեկությունը, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի 70-186 կմ (Խաիշի-Ուշգուլի) հատվածում արգելված է կցորդների, կիսակցորդների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը: Իսկ 90-186 կմ (Դիզի-Ուշգուլի) հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն հակասողանքային շղթաներով։ Ավտոճանապարհի 1-70 կմ (Զուգդիդի-Խաիշի) հատվածում երթևեկությունն ազատ է։ Ձյան և մերկասառույցի պատճառով նշված ճանապարհի 30-186 կմ (Ջվարի-Ուշգուլի) հատվածում արգելվում է կցորդների, կիսակցորդների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է միայն հակասողանքային շղթաներով: Նշված ճանապարհի 1-30 կմ (Զուգդիդի-Ջվարի) հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան պատճառով Քութայիսի-Ծղալտուբո-Լենտեխի-Լասդիլի ավտոճանապարհի 28-125 կմ (Ղումիսթավի-Մելե) հատվածում արգելվում է կցորդների, կիսակցորդների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Նույն ճանապարհի 88-125 կմ (Լենտեխի-Մելե) հատվածում այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։
Քութաիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա ճանապարհին 90կմ (Ղանոբիլի վերելքում) վնասվել և փլուզվել են արտաքին լուսավորության սյուները։ Նշված հատվածը և Աբասթումանի-Ղանոբիլի ճանապարհը հնարավոր չէ մաքրել, ինչի պատճառով նշված հատվածներով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Ալպանա-Ցագերի ավտոճանապարհի 1-22 կմ հատվածում արգելվում է կցորդների, կիսակցորդների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։
Առատ ձյան պատճառով՝ Բաթումի-Ախալցիխե ավտոճանապահի 86-106 կմ հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային մեքենաների երթևկեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, երթևեկել պատշաճ կարգով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։
Այս պահին մաքրման աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ճանապարհի երթևկությունն ազատ է։