2020 թվականի ղարաբաղյան պատերազմը Հարավային Կովկասի ամենամեծ մարտահրավերն էր վերջին 100 տարվա ընթացքում։ Եղել են պատերազմներ, այդ թվում՝ 1990-ականներին Ղարաբաղյան պատերազմը, բայց նորությունն այն էր, որ այս դեպքում Ադրբեջանին հաջողվեց զգալիորեն առաջ տանել իր տարածքային ամբողջականության հարցը։ Կարևոր է, որ խաղի մեջ մտավ Թուրքիան, որը 1921 թվականին Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով լքեց Կովկասը, իսկ այժմ քաղաքակիրթ տեսքով, այսինքն՝ Ադրբեջանի հրավերով և աջակցությամբ վերադառնում է տարածաշրջան։ Նա Կովկաս է մտնում թուրքերեն կամ ադրբեջաներեն լեզվի, մշակույթի, կրոնի, մտածելակերպի, ինքնության տեսքով։ Այս պահին Թուրքիան առանց այդ էլ Վրաստանի միջոցով գտնվում է Կովկասում՝ ՆԱՏՕ-ի համատեքստից ելնելով։ Վրաստանը գնում է դեպի ՆԱՏՕ, իսկ Թուրքիան այն դաշնակիցներից է, որն օգնում է մեզ անդամակցել ՆԱՏՕ-ին, և որ ամենակարևորն է, Թուրքիան Ռուսաստանի մրցակիցն է Սև ծովի անվտանգությունից տեսանկյունից։ Թուրքիան և Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ Ուկրաինան և Վրաստանը հավակնորդներ են, ուզում են անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը շատ է նյարդայնացնում Ռուսաստանին։ Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանն ամբողջությամբ զայրացած է, երբեք այսքան ագրեսիվ չի եղել ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ ելնելով Սև ծովի համատեքստից։ Այս ֆոնին Սև ծովի կողմից Թուրքիան մտնում է Կովկաս։ Սա հիմնովին փոխում է իրավիճակը։ Վրաստանի համար կա երկու կարևոր եզակի իրավիճակ, որը չունի Կովկասի ոչ մի երկիր։ Վրաստանը միակ պետությունն է, որը կարող է ուղիղ և մի քիչ կոշտ խոսել Ռուսաստանի մասին, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքները։ 3 + 3 ձևաչափը չի աշխատում, որովհետև Վրաստանը սկզբունքային է, և դա շատ լավ է։ Ես համաձայն եմ մեր իշխանության հետ՝ մենք ոչ մի դեպքում չենք կարող մասնակցել մի ձևաչափի, որտեղ Ռուսաստանը կգա և լեգիտիմություն կստանա։ Փոխարենը մենք պաշտպանում ենք թուրքական և ադրբեջանական դիրքերը, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարող ուղիղ հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Համոզված եմ և այդպես էլ պետք է լինի, նրանք շատ կուրախանան, եթե Ռուսաստանը «ճնշվի» Կովկասում։ Ուստի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքը յուրահատուկ առանցք է Կովկասյան լեռների երկայնքով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նոր իրողություն է բերել: Վրաստանը կարող է լավ իմաստով հարվածող ուժ դառնալ և, այսպես ասած, չեզոքացնել Ռուսաստանին։ Երկրորդ եզակի դերը, որ ունի Վրաստանը և ոչ ոք, դա այն է, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ։ Ոչ մի այլ պետություն սա չունի: Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստանի միջև պատերազմ է, Թուրքիա-Հայաստան, Իրան-Ադրբեջանի միջև՝ լարվածություններ: Մեր միակ շահը խաղաղությունն է Կովկասում: Ուրիշ ցանկացած պետություն իր շահերն ունի։ Թուրքիայի շահերից է բխում Ադրբեջանի հզորացումն ու աջակցությունը։ Ադրբեջանի շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերություններում ի վերջո վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի շահերից է բխում չկորցնել ինքնիշխանությունը և քիչ թե շատ գոյություն ունենալ այս թշնամական տարածաշրջանում։ Այս ֆոնին Վրաստանը միջնորդ դառնալու բացառիկ հնարավորություն ունի։ Բոլոր պետությունների հետ հարաբերությունների միջոցով, օրինակ՝աջակցելով ամենաթույլ օղակին՝ Հայաստանին։ Վերջին օրերին շատ լավ գործընթաց է ընթանում։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում հատուկ առաքելություն է ստեղծել և նախկին դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին է նշանակել, սա շատ բարձր մակարդակ է։ Պարզ է, որ Թուրքիան փորձում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եթե Ադրբեջանը վերանայի իր ագրեսիվ հռետորաբանությունը և սկսի հարաբերություններ Հայաստանի հետ, ապա Հայաստանի համար եթե չվերանա, գոնե կմեղմվի Ռուսաստանից կառչած լինելու տրամադրությունները։
- Այս իրավիճակում Վրաստանի իշխանությունը որքանո՞վ է օգտագործում հնարավորությունները:
Այս ֆոնին Վրաստանն ունի յուրահատուկ նոր իրողություն, որից, ցավոք, մեր կառավարությունը չի օգտվում։ Նա ղարաբաղյան հակամարտությունն օգտագործել է միայն PR-ի համար։
Օրինակ՝ ամերիկացիների օգնությամբ փոխանակվեց է 10 գերի։ Սա շատ լավ է, բայց գործընթացը կանգ առավ։ Ադրբեջանում դեռ շատ գերիներ կան: Նրանց փոխանակման մասին դեռ համակարգված զրույց չի գնում։ Երկրորդ՝ վարչապետ Ղարիբաշվիլին Նյու Յորքում հայտարարեց Վրաստան-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ շատ լավ նախաձեռնության մասին՝ երեք պետությունների անվտանգության համատեքստում, բայց Նյու Յորքում՝ ամենայուրահատուկ վայրում, ամենայուրահատուկ ամբիոնի մոտ նրա կողքին ոչ Ալիևն էր կանգնաց, ոչ էլ Փաշինյանը: Ակնհայտ էր, որ դա Թբիլիսիի նախաձեռնությունն էր և կապ չուներ Ադրբեջանի հետ։ Հասկանալի է, որ սա նախատեսված էր PR-ի համար, և ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը պատրաստ չեն եռակողմ դաշինք կազմել Վրաստանի հետ՝ հաշվի չառնելով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը։
Վրաստանը գործնականում չի կարողացել օգտագործել այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, աշխատում է պոստֆակում, ինչ-որ բան է լինում, հետո խառնվում է գործընթացներին։ Վրաստանի տարածքում մենք ունենք արժանի քաղաքացիներ՝ էթնիկ ադրբեջանցիներն ու հայերը, ովքեր, իհարկե, վերապրեցին այն, ինչ կատարվում էր Ղարաբաղում։ Որոշակի անհանգստություն կար, բայց դա օրենքի սահմաններից դուրս չեկավ։ Եղավ դիրքորոշումների արձանագրում, բայց զանգվածային ու անշրջելի բնույթ չստացավ։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել այս մարդկանց իրենց զգացմունքները ինչ-որ կերպ շրջանակների մեջ առնելու և ժողովրդավարության շրջանակները դուրս չգալու համար:
- Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կետերից մեկը նախատեսում է, որ Նախիջևանի ԻՀ-ի հետ Ադրբեջանը կկապվի Հայաստանի տարածքով՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով, ինչը Ադրբեջանին ու Թուրքիային իրար կկապի ավելի կարճ ճանապարհով: Այս դեպքում ի՞նչ տնտեսական փոփոխություններ են սպասվում Վրաստանին։
- Ուղիղ 100 տարի առաջ կար Զանգեզուրի միջանցքը, որը միավորում էր Ադրբեջանին և Թուրքիային։ Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր տրանսպորտային մայրուղի է, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի, իսկ Նախիջևանը՝ Թուրքիայի հետ։ Այս հարցը կրկին բարձրացվել է թուրք-ադրբեջանական համատեղ նախաձեռնությամբ։ Մենք՝ Վրաստանը, չպետք է հետ մնանք սրանից և պետք է հասկանանք այս համատեքստը։ Դժբախտաբար, երբ պատերազմական գործողությունները շարունակվում էին, մենք խոսում էինք, թե Դավիթ-Գարեջին ումն է և այլն: Դա քաղաքականացված էր և կապ չուներ Գարեջիի էության հետ։ Չի կարելի այսօր սրել իրավիճակը այն թեմաների շուրջ, որոնք կարող են քննարկվել ապագայում։ Վրաց-ադրբեջանա-թուրքական հարաբերությունները շատ կարևոր են՝ ելնելով առկա մարտահրավերներից։ Ռուսաստանը տեսնում է Թուրքիայի հզորացումը, չի խանգարում, որովհետև ավելի վատ կլինի։ Ելնելով դրանից նա դիրքերը զիջեց, որպեսզի վերակագնվի և՛ ավտոմայրուղին, և՛ երկաթուղին Զանգեզուրի ուղղությամբ, որը փակվել էր 1990-ականներին։
Եթե Զանգեզուրի երկաթուղին վերականգնվի, ապա Կենտրոնական Ասիայից բեռները կտեղափոխվեն այս ճանապարհով՝ Ադրբեջանի ճանապարհով, կհատեն Հայաստանի տարածքի մի կարճ հատվածը, կտեղափոխվեն Նախիջևան, այնտեղից՝ Թուրքիա, իսկ Թուրքիայից՝ նավահանգիստներ։ Փոթիում և Բաթումիում բեռները կարող են զգալիորեն կրճատվել:
Խոշոր բեռների մի մասը կտեղափոխվի թուրքական նավահանգիստներ։ Դա Թուրքիայի համար տնտեսապես շահավետ է, այստեղ այլ կարծիք չկա։ Վրաստանն այստեղ կարող է որոշակի բեռների պակաս ունենալ։ Այդ իսկ պատճառով ես շատ զարմացած եմ և ինձ համար տարօրինակ է, որ մենք այդքան վախենում ենք հրապարակայնորեն խոսել վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման մասին։
Այսքան ժամանակ Ադրբեջանը դեմ էր դրան, և մենք դա հասկանում էինք։ Ադրբեջանը չէր ցանկանում որ այս կերպ տեղափոխվեին Հայաստանի բեռները։ Այսօր հայկական բեռների ճնշող մեծամասնությունը բեռնատարներով Վրաստանի տարածքով է անցնում Լարսի անցակետը, իսկ ձմռանը հատկապես նկատելի է, շաբաթներով հերթեր են գոյանում։ Զանգեզուրի ճանապարհը բացվելուն պես ամբողջ բեռները կդասավորվեն գնացքին, կգնան հարավ, կանցնեն Ադրբեջանով, կհասնեն Բաքու, իսկ Բաքվից՝ Ռուսաստան։
Այս պահին վրացական երկաթուղու աբխազական հատվածով ճանապարհը 700 կիլոմետրով պակաս է, ինչը ի շահ Վրաստանի է։
Հայաստանը նաև պետք է բարոյապես շահագրգռված լինի, ինչու իր բեռների մի մասը տեղափոխի Ադրբեջանի տարածքով, այն էլ 700 կիլոմետր երկար ճանապարհով, երբ այն կարող է լինել ավելի կարճ տարածություններով, համեմատաբար էժան և արագ Վրաստանով, որն ավելի բարեկամական և ռազմավարական կարևոր պետություն է Հայաստանի համար։ Մենք սա ընդհանրապես չենք քննարկում։ Հնարավոր է վատ նախագիծ է, կարող է չարդարացնել: Էկոլոգիապես ավելի լավ է։ Որտեղ բեռնափոխադրումներն իրականացնել մեքենաներով, որտեղ՝ երկաթուղով: Դրանցից ոչ մեկը կատարյալ մաքուր տրանսպորտ չէ, բայց երկաթուղին հազար անգամ ավելի լավ է, քան ավտոմոբիլային տրանսպորտը։ Շատ հարցեր կան, որտեղ Վրաստանը կարող է հաղթել, բայց եթե տեղից չշարժվի, ոչ թե հնարավոր է , այլ հաստատ կտուժի։
- Դիտարկո՞ւմ եք վրացական երկաթուղու աբխազական հատվածի բացման հնարավորությունը մինչ Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելը, ինչի համար անհրաժեշտ էր Վրաստանի համաձայնությունը, Ռուսաստանի և Վրաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում։ Որքանո՞վ է իրատեսական այս հատվածի բացումը:
- «Ազգային շարժման» կառավարման տարիներին՝ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, Վրաստանը համաձայնեց Ռուսաստանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Հետո Վրաստանն ու Ռուսաստանը եզակի համաձայնագիր ստորագրեցին, որտեղ խոսվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի ուղղությամբ միջանցքների մասին։ Փաստաթուղթը գրված է այնպես, որ ոչ Աբխազիան, ոչ Հարավային Օսեթիան ընդհանրապես չեն հիշատակվում։ Հաստատված են միայն ուղենիշներ։ Փաստաթուղթն արդեն կա։ Շվեյցարական ֆիրմա են վարձում բեռը վերահսկելու համար, գումարը վճարում ենք, բայց բեռը տեղից չի շարժվում։ Ըստ երևույթին, այդ ամենը ձևական էր, քանի որ դա չի գործում: Քաղաքական առումով հասկանալի է, թեև ավելի լավ է աշխատի: Եթե փաստաթուղթն արդեն գոյություն ունի, ինչո՞ւ չենք կարող դրա մեջ երկաթուղային բաղադրիչ ավելացնել: Ճանապարհ էլ կա: Այս պահին պետք է քննարկել, վիճել իրավաբանների, միջազգային իրավունքի, տրանսպորտի մասնագետների հետ։
Ցավոք սրտի, մեր իշխանություններն ավելի քիչ իրավասու են նման հարցերում։ Վախենում են, որ ընդդիմությունը կքննադատի, հեռուստատեսություններում կքննադատեն և նրանք գերադասում են ոչինչ չանել, քան ինչ-որ բան անել և զայրույթ առաջացնել։
Հրաժարվել են այս հարցից, այլապես հիմա լավ տարբերակ է առաջ գալիս:
Ադրբեջանն արդեն ինքն է ճանապարհ է բացում դեպի Հայաստան և չի կարող մեր դեմ բողոք ունենալ: Եթե դու բացում ես, ես ինչու՞ չպետք է բացեմ: Բեռը գալիս է Թուրքիայից, ինչո՞ւ պետք է գնա Բաքու, երբ բեռը գնում է օրինակ Սոչի, ինչո՞ւ պետք է երկարացնի ճանապարհը։ Կմտնի Սամտրեդիա և Աբխազիայով կշարժվի դեպի Ռուսաստան։ Չափազանց շատ իրանական բեռներ են գնում-գալիս եվրոպական մասում, ինչո՞ւ պետք է գնա Բաքու, երբ կարող է ուղիղ անցնել ճանապարհը և գնալ Խոբի։ Այս ճանապարհները, որոնք այժմ կարելի է զարգացնել, մեծացնում են վրացական երկաթուղու աբխազական հատվածի նշանակությունը։ Մենք սա չենք քննարկում։ Թբիլիսին Կովկասյան երկաթուղու կենտրոնն է։ Այսօր առաջին անգամ Թբիլիսիից դեպի հարավ երկաթուղային հանգույց է շարժվում, և դա, իմ կարծիքով, սխալ է։ Եթե մենք դրա համար պայքարեինք ու մեզ մոտ չստացվեր, հասկանալի կլիներ, սակայն ձայն չենք հանում, ոչինչ չենք անում և դրա պատճառը ոչ կոմպետենտ լինելն է։ Դրանով մենք փաստացի աբխազներին կներքաշենք գործընթացի մեջ։ Երկաթուղային տրանսպորտը կսկսվեր, առևտուրը, ավելի շատ մարդիկ կներգրավվեին։ Որքան ավելի շատ Աբխազիայի բնակիչները կապվեն վրացական ընդհանուր նախագծերի հետ, այնքան նրանք կհասկանան, որ իրենց բարեկեցությունը կախված է Վրաստանից եկած նախագծերից։
Աբխազական երկաթուղին դետալ է, իսկապես կարող է հսկայական ազդեցություն ունենալ։ 100 տարվա մեջ առաջին անգամ նոր իրականություն է այժմ մտնում Կովկաս:
Հիմա գլխավորը Հայաստանի դերն է, կհաջողվի՞ արդյոք Հայաստանին ինչ-որ կերպ դուրս գալ ռուսական ազդեցությունից և ներքաշվել ընդհանուր կովկասյան գործընթացի մեջ, գտնել իր դերը։ Հայաստանը պետք է գտնի իր արժանի դերը Կովկասում, դադարի ապրել լեգենդներով, որտեղ հույս ունի, որ Թուրքիան որոշ հողեր կզիջի, Ադրբեջանը որոշ հողեր կզիջի։ Այն, ինչ սահմանված է միջազգային իրավունքով, դա նրանն է: Մնացածը պետք է ընդհանուր լեզու գտնի Թուրքիայի և Ադրբեջանի և, իհարկե Վրաստանի հետ։ Այս ֆոնին, եթե մեզ, Թուրքիային և Ադրբեջանին հաջողվի շահագրգռել Հայաստանին, որ նա պետություն է Կովկասում և ունի իր տեղն ու դերը, ապա նա կվերաբաշխի իր շահերը։ Այս համատեքստում պետք է ամուր թուրք-հայկական շփումներ հաստատվի, սահմանը բացվի և որոշակի հարաբերություններ ստեղծվի։ Մենք պետք է օսերին ու աբխազներին ցույց տանք, որ Ռուսաստանը դուրս է գալիս, իսկ մենք միավորվում ենք։ Կովկասը դառնում է ավելի ու ավելի համախմբված տարածաշրջան, խաղաղություն է հաստատվել, Ղարաբաղյան հարցը լուծված է։ Որտե՞ղ եք դուք այս պահին: Դուք ռուսական բազա՞ եք, թե՞ Կովկասի մաս։ Եթե Կովկասի մաս եք, մենք բազմաթիվ շահեկան առաջարկ ունենք՝ նույն երկաթուղին, առևտուրը, տրանսպորտը։ Եկեք վերանայենք մեր հարաբերությունները: 90-ականներին վրացիները մեծ սխալ թույլ տվեցին, բայց դուք էլ հրեշտակներ չէիք, բայց ես կասեի, որ մենք ավելի շատ սխալներ ենք թույլ տվել։ Եկեք վերանայենք այս հարցը, վերադառնանք մեր հարաբերություններին: Մտածեք նոր դաշնային կառուցվածքի մասին, որտեղ ձեր իրավունքները առավելագույնս պաշտպանված կլինեն: Դուք տեսել եք, թե ինչպես է ձեզ օգնում Ռուսաստանը, Ռուսաստանը ձեզ չի օգնում։ Ռուսաստանը հետապնդում է իր շահերը: Նստենք, ներգրավենք Եվրոպան, հարևան երկրները, Թուրքիան՝ եթե կուզեք, չենք բացառում նաև Ռուսաստանին, բայց նա էլ չի լինի հիմնական խաղացողը։ Եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը, և մենք այսքան բանի հասնենք, ապա Ռուսաստանը կարող է նորից ներգրավվել ինչ-որ գործընթացների մեջ։ Տեսե՛ք նոր կովկասյան համատեքստը:
Կարծում եմ, որ Թուրքիան չափավոր կուժեղանա Կովկասում և կմնա ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիան այսօր շատ ավելի կարևոր գործընկեր պետություն է, քան 1921 թվականին, երբ գրվեց Կարսի պայմանագիրը։ Շատ բարդ իրավիճակ էր և բոլշևիկյան կայսրությունը գործնականում կարողացավ գործարք կնքել Աթաթուրքի Թուրքիայի հետ կովկասյան ժողովուրդների հաշվին։ Այսօր այլ իրողություն է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մենք պետք է բարի լինենք ու համագործակցենք նրա հետ: Թուրքիան իր շահերն ունի ոչ թե Վրաստանի, այլ Ադրբեջանի, Կասպից ծովի հետ և դրանից դուրս։ Թուրքմենստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Ղազախստան՝ սա թյուրքալեզու մշակույթ է: Մենք պետք է կամուրջ լինենք Թուրքիայի համար, քանի որ այստեղ է Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում իր շահերով, այստեղ Իրանն է իր շիական շահերով նաև իսլամական աշխարհում։ Փոքր թունել է, կիրճ՝ Վրաստանի տեսքով։ Այստեղ հիմնականում քրիստոնյա բնակչությունն է և չեմ կարծում, որ Վրաստանի տարածքում ապրող իսլամական փոքրաթիվ բնակչության պատճառով Թուրքիան կփչացնի հարաբերությունները Վրաստանի հետ, դա անհնար է։ Չպետք է վախենանք սեփական ստվերից։ Պետք է բարի գտնվենք և դառնանք լիարժեք պետություն և համագործակցենք մեր հարևան պետությունների հետ։ Միշտ այդպես էր մինչև Ռուսաստանի մուտքը։ Հիմա իրականում գալիս է 1802 թվականը, երբ մենք վերադառնում ենք այդ պատմական ընդերքին, ուզենք, թե չուզենք, դա այլ հարց է, բայց դա իրականություն է։ Պետք չէ շատ հեռու նայել, պետք է վստահել մեր հարևաններին և լեզու գտնել նրանց հետ։
Եթե մենք դա անենք, աբխազներն ու օսերն այլ հնարավորություն չեն ունենա։ Նրանք կա՛մ պետք է լինեն ռուսական ռազմաբազաներ, կա՛մ պետք է տեսնեն Վրաստանում ժողովրդավարական լուրջ ներուժը, որտեղ կտեսնեն իրենց, իրենց արժանապատվությունը և ինչ-որ չափով իրենց շահերի իրականացումը։
Ամբողջ խնդիրն այն է, որ եթե տեղից չշաժվենք, մի 5 տարի հետո արդեն կարող է այդ տարածքների բռնակցում լինել։ Ռուսաստանը շատ զայրացած է: Այն, ինչ կատարվում է վերջին մեկ տարվա ընթացքում, այսքան ագրեսիվ, այսքան արմատական, այսքան ցինիկ Ռուսաստանը երբեք չի եղել։ Խոսքս միայն Վրաստանի մասին չէ: Այս ֆոնին աբխազական շահերն անխուսափելիորեն ներքաշվելու են ռուսական ագրեսիայի մեջ։ Ղարաբաղյան պատերազմի ավարտվելուն պես, երբ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ստորագրվեց պայմանագիր, նոյեմբերի 12-ին Պուտինը ժամանակ գտավ և Սոչիում հանդիպեց դե ֆակտո նախագահ Բժանիայի հետ և ստորագրեց Աբխազիայի օրենսդրությունը Ռուսաստանի օրենսդրության հետ ներդաշնակեցնելու մասին հուշագիր։ 45 կետից է բաղկացած փաստաթուղթը մեկ գիշերում չէր գրվի։ Ամիսներ շարունակ գրվել է այս 45 կետանոց հուշագիրը, որտեղ նկարագրված է, թե ինչպես է լինելու ռուսական ոստիկանությունը, զինվորականները, էներգետիկան։
Այս հուշագրում ներառված են բազմաթիվ հարցեր: Ռուսաստանը Աբխազիան անեքսիայի ենթարկեց երեք օրում, այս դեպքում՝ համաձայնագրի մակարդակով։ Բանն այն է, որ Ռուսաստանը շտապում է, Ռուսաստանը տեսնում է, որ կորցնում է որոշակի վերահսկողություն Կովկասում։ Ուստի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքը պետք է պահպանի։ Պետք է բարի լինենք և հասկանանք, որ վտանգն ավելի բարձր է, քան մեր որոշ տեսլականները։ Թուրքիան այս պահին բավականին հստակ և միանշանակ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ ուղղորդելով դեպի ՆԱՏՕ։ Թուրքիայի ԱԳ նախարարը, որտեղ հնարավորություն ունի, ամեն տեղ ասում է, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Աշխարհում մենք ունենք բազմաթիվ փաստեր այն մասին, թե ինչպես են ժամանակին թշնամական պետությունները միավորվել և ունեն միասնական նախագծեր: Պետք է ապրենք ներկայով և ոչ թե անցյալով։ Սա մեծ նշանակություն ունի։ Թուրքիան գուցե իդեալական ժողովրդավարություն կրող պետություն չէ, բայց մենք կա՞նք, որ նայենք Թուրքիային: Նա Վրաստանին ոչ մի բանում չի մեղադրում:
Վրաստանն այսօր պատրաստ չէ այդ մարտահրավերները հասկանալու այնպիսին, ինչպիսին կան և անհրաժեշտության դեպքում արձագանքել Վրաստանի և Կովկասի շահերին համապատասխան: Ներկայիս իշխանությունն ադեկվատ չէ և չի կարողանում ընկալել իրականությունը։
«Մթիս Ամբեբի»-ն հարցազրույցների շարք է պատրաստում Լեռնային Ղարաբաղի և Հարավային Կովկասի վերաբերյալ և ընթերցողներին առաջարկում նյութեր՝ վրացերեն, հայերեն և անգլերեն: