Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Մլետա-Գուդաուրի հատվածում առանց կանգառի ռեժիմով թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկություն։
Առատ ձյան և ձնախառն անձրևի պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 40-158 կմ հատվածում արգելվում է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան պատճառով Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 1-50 կմ (Խաշուրի-Ածղուրի) հատվածում արգելվում է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Առատ ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելված է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Առատ ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհի 39-60 կմ (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը, իսկ մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահյուսի վտանգի պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի 53-106 (Կորշա-Շատիլի) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ձյան առատ տեղումների պատճառով Քութայիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ճանապարհի 88-125 կմ (Լենտեխի-Մելե) հատվածում արգելվում է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։
Ավտոճանապարհի 1-88 կմ (Ծղալտուբոյի շրջադարձ-Լենտեխի) հատվածում երթևեկությունն ազատ է։
Սողանքի և ձնահյուսի վտանգի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի 182-186 կմ (Կալա-Ուշգուլի) ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Նույն մայրուղու 70-182 կմ (Խաիշի-Կալա) հատվածում արգելվում է կցորդների, կիսակցորդների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը։ Իսկ 90-182 կմ (Դիզի-Կալա) հատվածում թեթև մեքենաների տեղաշարժը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։ Արտաճանապարհային տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Տեղացած ձյան պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 90-112 կմ, ինչպես նաև Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 1-36 կմ հատվածում ձնաբքի, վատ տեսանելիության և սառնամանիքի պատճառով արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի 12-106 կմ հատվածում կցորդների և կիսակցորդների տեղաշարժն արգելված է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։