Խաղային բիզնեսի ասոցիացիան (GGA), որը միավորում է խաղային արդյունաբերության մեջ ներգրավված ընկերությունները, հայտնում է, որ եթե խորհրդարանն ընդունի խաղային բիզնեսի հետ կապված նոր կանոնակարգը, ապա խաղային բիզնեսի հատվածը կհրաժարվի հովանավորել սպորտին: Ասոցիացիայի վարչական ղեկավար Գիորգի Մամուլաիշվիլիի խոսքով՝ ասոցիացիայի անդամ ընկերությունները ստիպված կլինեն օպտիմալացնել ծախսերը և այլևս չեն կարողանա ֆինանսավորել մարզիկներին։
Օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեն և աշխարհի չեմպիոններ Լևան Սագինաշվիլին և Նինո Օձելաշվիլին իրենց աջակցությունն են հայտնել խաղային բիզնեսին։ Նրանք կոչ են անում կառավարությանը չընդունել կանոնակարգեր, որոնք կհանգեցնեն մարզիկների ֆինանսավորման դադարեցմանը։
«Եթե խաղային բիզնեսը դադարեցնի սպորտի ֆինանսավորումը, ապա դա կործանարար կլինի սպորտի համար։ Ես կամ պետք է լքեմ երկիրը, կամ կհրաժարվեմ սպորտից, քանի որ շատ քիչ է այն մարզիկների թիվը, որոնք պետությունից արժանապատիվ գնահատական ու եկամուտ են ստանում։ Ես պետությունից ոչինչ չեմ ստանում և կախված եմ հովանավորից»,- ասել է Աշխարհի յոթակի չեմպիոն, բազկամարտիկ Լևան Սագինաշվիլին։
Ծանրամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Լաշա Տալախաձեն ասել է, որ շատ մարզիկներ հենց խաղային բիզնեսի ֆինանսավորումով են գոյատևում և շատ ցավալի կլինի, եթե նրանցից որևէ մեկը չստանա ֆինանսավորում։
«Անձամբ ես մեծ աջակցություն եմ զգում նրանց կողմից, իմ հաջողություններն ավելի շատ են գնահատում։ Ես իսկապես չեմ ուզում, որ այն մարզիկները, որոնք հաջողության են հասել, մնան առանց ֆինանսավորման։ Այսօր մենք մի քանի մարզիկներից լսեցինք, որ նրանք կարող են լքել Վրաստանը»,- ասել է Տալախաձեն։
«Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոնի կոչում ունեցողներն ունեն աշխատավարձ, բայց ոչ այնքան, ինչքանի արժանի է յուրաքանչյուր մարզիկ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեր կողքին են, քանի որ վրացական սպորտը չի կարող գոյություն ունենալ առանց ֆինանսավորման», - ասել է Նինո Օձելաշվիլին։
«Վիճակախաղերի, ազարտային և շահութաբեր խաղերի մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ՝ օրենսդրական փաթեթի հետ միասին, պատգամավորները դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ 82 ձայնով կողմ քվեարկեցին։
Օրենսդրական փոփոխություններն իրենց ազդեցությունը կունենան նաև հեռուստատեսային հեռարձակողների վրա, քանի որ կարգելվի գովազդը մոլախաղերի, բուքմեյքերների, լոտոյի, բինգոյի և դրանց դասավորության վերաբերյալ։ Հեռուստաընկերությունների տնօրենների կարծիքով, դա կտրուկ բացասական ազդեցություն կունենա իրենց եկամուտների վրա և խնդիրներ կստեղծի։
Օրինագծի հեղինակներից, Դավիթ Սոնղուլաշվիլիի հայտարարությամբ, օրինագիծը ուժի մեջ կմտնի 2022 թվականի մարտի 1-ին՝ 2022 թվականի հունվարի 1-ի փոխարեն։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մի քանի շաբաթ առաջ հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է նախ սահմանափակումներ մտցնել առցանց խաղատների համար, ապա ընդհանրապես արգելել դրանք։
«Արգելվելու է խաղային բիզնեսի բոլոր հեռուստատեսային գովազդները, ինչպես նաև արտաքին գովազդը և վրացական կայքերում գովազդի տեղադրումը։ Խաղային բիզնեսի օպերատորներին կթույլատրվի ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր, որը կվերաբերի միայն սպորտին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
«Այս նախաձեռնությունը չի նշանակում խափանել ոլորտը, այլ հոգ տանել մեր քաղաքացիների, մեր երիտասարդության, ապագա սերունդների մասին։ Ինչ վերաբերում է ոլորտին և այսպես կոչված լենդ խաղատներին, մենք այստեղ այլ մոտեցում ունենք։ Բիզնեսը կխրախուսվի հետագայում իրենց տնտեսական գործունեությունն ու զբոսաշրջային ներուժը զարգացնելու համար: Գոնիոյի նախկին պոլիգոնի տարածքում, որը զբաղեցնում է 300 հա, հատուկ տնտեսական գոտի ենք ստեղծելու, որտեղ կկառուցվի նոր ֆինանսական կենտրոն, տարածքում կտեղակայվեն հյուրանոցներ ու խաղատներ։ Մենք ցանկանում ենք այս նախագծի իրագործումը սկսել 2022 թվականին»,- դեկտեմբերի 18-ին ասել է վարչապետը։
2019 թվականի վերջին Վրաստանի 10 000 քաղաքացիներ դիմել են կառավարությանը՝ ազարտային խաղերի նոր կանոնակարգ մտցնելու և գովազդի բոլոր ձևերն արգելելու խնդրանքով։ Ստորագրահավաքի նախաձեռնողը Անա Դոլիձեն էր։ Ըստ խնդրագրի, գործող օրենսդրական դաշտը ոչ միայն չի պաշտպանում նոր սերնդին, այլև խրախուսում է դեռահասների ներգրավվածությունը մոլախաղերի մեջ։ Խնդրագիրը ստորագրողներն մոլախաղերում ներգրավվածությունը կապում են ինքնասպանությունների թվի աճի, աղքատության աճի, անշարժ գույքի սեփականության կորստի, փողերի լվացման հանցագործության և ընտանեկան բռնության հետ: