Ճանապարհային դեպարտամենտի հայտարարությամբ, Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի բարձր մակարդակի պատճառով մինչև դեկտեմբերի 23-ը կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցի երթևեկությունը։ Մաքրման աշխատանքները կվերսկսվեն ձնահոսքի վտանգը վերանալուն պես։ Մլեթա-Գուդաուրի հատվածում այս պահին առանց կանգառի ռեժիմով թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկություն։
Առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահոսքի վտանգի պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի 53-106 կմ (Կորշա-Շաթիլի) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Տեղացած ձյան պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում երթևեկությունն ազատ է։
Քարաթափման և ձնահոսքի վտանգի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի 182-186 կմ՝ Կալա-Ուշգուլի հատվածում , բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Նույն ավտոճանապարհի 70-182 կմ (Խաիշի-Կալա) հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, իսկ 90-182 (Դիզի-Կալա) հատվածով թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն հակասողանքային շղթաների առկայության դեպքում։ Արտաճանապարհային մեքենաների երթևեկությունն ազատ է։ Զուգդիդի-Խաիշի հատվածում երթևեկությունն ազատ է։