Վրաստանի կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N241 որոշման համաձայն՝ այն պրակտիկոս ուսուցիչների տեղում, ովքեր մինչև 2021-2022 ուսումնական տարվա մեկնարկը մասնակցել են առարկայական և/կամ մասնագիտական հմտությունների քննություններին և չեն կարողացել բարձրացնել կարգավիճակը, դպրոցի տնօրինությունը ոչ ուշ քան 1 ամիս մինչև 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի սկիզբը՝ հայտարարում են մրցույթ։ Ուսուցչի թափուր պաշտոնը չզբաղեցնելու դեպքում հանրակրթական հաստատությունը, անհրաժեշտության դեպքում, իրավունք ունի տվյալ պաշտոնում աշխատանքի ընդունել՝ մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ, ուսուցչի քննությանը գրանցված պրակտիկոս ուսուցչին առանց կարգավիճակի՝ մինչև թափուր պաշտոնի համալրումը։
Բացառության կարգով՝
Այն պրակտիկոս ուսուցիչներին, որոնք դասավանդել են հանրակրթական հաստատությունում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը և գրանցվել են Ուսուցիչների քննությանը 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և լրիվությամբ կամ առնվազն մեկ կրեդիտ-միավորով հաստատել են առարկայական և մասնագիտական ունակությունները, շնորհվում է ավագ ուսուցչի կարգավիճակ և վերջիններս կմնան համակարգում։
Այն պրակտիկոս ուսուցիչներին, ովքեր մինչև 2020 թվականի հունվարի 31-ը դասավանդել են հանրակրթական հաստատությունում և գրանցվել են ուսուցչի քննությանը 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը և հաստատել են կամ հաստատել էին առարկայական իրավասությունը 10 կրեդիտ-միավորով, շնորհվում է ավագ ուսուցչի կարգավիճակ և վերջիններս կմնան համակարգում:
Այն պրակտիկոս ուսուցիչները, ովքեր մինչև 2020 թվականի հունվարի 31-ը դասավանդել են հանրակրթական հաստատությունում և չեն գրանցվել / չեն կարողացել գրանցվել ուսուցիչների քննությանը 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և հաստատել էին առարկայական և մասնագիտական ունակությունները առնվազն մեկ կրեդիտ-միավորով, իրավունք ունեն մասնակցել հանրակրթական հաստատության կողմից հայտարարված մրցույթին՝ ավագ ուսուցչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, իսկ մրցույթը հաջողությամբ հաղթահարելու դեպքում՝ հանրակրթական հաստատությունում աշխատանքի տեղավորվել որպես ավագ ուսուցիչ։
Այն պրակտիկոս ուսուցիչները, ովքեր մինչև 2020 թվականի հունվարի 31-ը դասավանդել են հանրակրթական հաստատությունում և չեն գրանցվել/ չեն կարողացել գրանցվել ուսուցիչների քննությանը 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և առարկայական ունակությունները հաստատել էին 10 կրեդիտ-միավորով, իրավունք ունեն մասնակցել հանրակրթական հաստատության կողմից հայտարարված մրցույթին՝ ավագ ուսուցչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, իսկ մրցույթը հաջողությամբ հաղթահարելու դեպքում՝ հանրակրթական հաստատությունում աշխատանքի տեղավորվել որպես ավագ ուսուցիչ։