Մոպեդը օրենքով սահմանված կարգով կենթարկվի գրանցման և այն վարելու համար անձից կպահանջվի ստանալ նոր՝ «AM» կատեգորիայի վարորդական իրավունք։ Ըստ այդմ, մոպեդներին, հաշվի առնելով որոշակի առանձնահատկություններ, կվերաբերի նաև մի շարք կանոնակարգեր, որոնք կիրառվում են այլ մեխանիկական տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Մոպեդ վարելու նվազագույն տարիքը սահմանվել է 16 տարեկանը։ Հատկանշական է, որ «AM» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կունենա նաև ցանկացած կատեգորիայի/ենթակատեգորիայի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձը։
«AM» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ձեռքբերումը և նույն կարգին պատկանող տրանսպորտային միջոցի գրանցումը ըստ ցանկության է մինչև 2022 թվականի մարտի 28-ը, որից հետո այն կդառնա պարտադիր։
Ըստ ՆԳՆ-ի, սկզբնական՝ անցումային շրջանում մոպեդների գրանցումը հնարավոր կլինի նաև տեխզննման կենտրոններում։ Գրանցումն արտոնություններ է տալիս սոցիալապես անապահով անձանց։ Ինչպես նաև մինչև 18 տարեկան անձինք կազատվեն վարորդական իրավունքի քննության ծառայության վճարից։
Օրենսդրական փոփոխություններով տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ձեռք բերելու համար քննության գործնական մասը դառնում է երկփուլ։ Առաջին փուլը (հատուկ վարժություններ) կանցկացվի փակ քննական տարածքում։ Դրա հաջող հանձնման դեպքում երկրորդ փուլը կանցկացվի իրական երթևեկության պայմաններում՝ Վրաստանի ներքին գործերի նախարարի կողմից նախապես սահմանված երթուղիներով։
Նորույթ է նաև «A2» ենթակատեգորիայի ներմուծումը, որը ներառում է միջին հզորության մոտոցիկլետը։
Վարորդական իրավունքի քննության նոր կանոնը կգործի 2022 թվականի ապրիլի 25-ից «B» և «BE» կատեգորիաների համար, իսկ այլ կատեգորիաների/ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար օրենքը ուժի մեջ կմտնի 2022 թվականի նոյեմբերի 7-ից։ Օրենսդրական փոփոխությունների փաթեթի նպատակն է իրականացնել Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունը։