Մինչև 2004 թվականը դժվար թե որևէ մեկը փորձեր բարձրանալ Ուշգուլի, քանի որ Սվանեթիի ճանապարհին զբոսաշրջիկներին հաճախ թալանում էին։ Երկրում իշխանափոխությունից հետո, երբ ոստիկանական ուժերը սկսեցին վերականգնել հասարակական կարգը, զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում հայտնվեցին Զեմո Սվանեթիի գյուղերը, որոնց երբեմն անվանում էին կենդանի ազգագրական թանգարան։ 2011 թվականին ավարտվեց Զուգդիդի-Մեստիա 136 կմ երկարությամբ ճանապարհի և Մեստիա ավանի վերականգնման աշխատանքները։ Զուգդիդիից Մեստիա մեքենայով հասնելը 8 ժամի փոխարեն հնարավոր եղավ 2,5 ժամում։ Բացվեց նաև Մեստիայի օդանավակայանը, որն ընդգրկվել է աշխարհի 10 ամենաարտասովոր օդանավակայանների ցանկում։ Զեմո Սվանեթիում զբոսաշրջությունը դարձավ տնտեսության առաջատար ճյուղերից։ Վիճակագրության համաձայն՝ 2015-2019 թվականներին, Մեստիա և Ուշգուլի է այցելել ավելի քան 760 հազար միջազգային և ներքին այցելու։
Հյուրանոցների սակավության պատճառով բնակչությունը սկսեց նոր, հիմնականում ապօրինի շինարարություններ իրականացնել։ Զեմո Սվանեթիում գոյություն չուներ շինարարությունները կարգավորող ծրագիր, որի հետևանքով աղավաղվեց Մեստիան ու Ուշգուլին։ Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Չաժաշի կողքին նույնիսկ նոր բնակավայր հայտնվեց՝ Լամջուրիշը։
Ուշգուլիում զբոսաշրջությունը եկամուտ ստեղծեց։ Սվանները, ովքեր աղետների պատճառով կամ ավելի լավ կենսապայմաններ փնտրելով լեռնային գյուղից տեղափոխվել էին ցածրադիր վայրեր, վերադարձան Ուշգուլի։ Հայրական տուն չունեցողները սկսեցին նոր տներ կառուցել, իսկ հին տները հիմնականում չպահպանեցին իրենց հին տեսքը, ձևափոխվեցին և տանիքները թիթեղապատվեցին։ Մինչդեռ հին ժամանակներում Ուշգուլիում տունը կառուցվում էր միայն քարից, իսկ կտուրը միայն փայտից էր։
«Դժվար է, երբ մարդ 30 տարի չի ապրել Ուշգուլիում, ետ է վերադառնում և ուզում է տուն կառուցել, գնամ ասեմ, ոչ չկառուցի»,- Կապիտոն Ժորժոլիանին, ով 2012 թվականից Մեստիայի մունիցիպալիտետի ղեկավարն է ասում է, որ Սվանեթիում տներ վերականգնել ցանկացողներին մերժելը իրեն անհարմար իրավիճակի մեջ է դնում։
2017 թվականի հունիսին կառավարության որոշմամբ, Ուշգուլիում նոր շինարարությունների վերաբերյալ մորատորիում հայտարարվեց։ Բոլոր շինարարությունները պետք է դադարեցվեին։ Կառավարությունը բնակչությանը խոստացավ մինչև 2018 թվականի գարնանը մշակել բնակավայրի զարգացման ծրագիր։ Արդեն ավարտվում է 2021 թվականը, իսկ Մեստիայի սակրեբուլոն տարածական դասավորության փաստաթուղթ դեռ չի հաստատել։
Ըստ Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի, Ուշգուլիի համայնքի զարգացման ծրագիրն ուղարկվել է Համաշխարհային ժառանգության կենտրոնին՝ համաձայնեցման համար, որտեղից ստացել են մեկնաբանություններ և այն ներկայացրել են կատարող ընկերությանը՝ հիմնավոր հերքման կամ ուղղման համար։
«Վեր ենք կենում, մի տարի՝ նոր շենք ենք տեսնում, մյուս տարի՝ երկրորդ շենքն ենք տեսնում, և այսպես շարունակ... Արձանագրությունները բերում ենք դատարան, ինչպես օրենքով է, սակայն գործընթացը դեռ շարունակվում է։ Այն ճյուղն ենք կտրում, որի վրա նստած ենք, սա համաշխարհային ժառանգության ցանկում լինել է։ Բնակչության համար արմատապես խնդրահարույց հարց կլինի, եթե Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվելը վտանգի առաջ կանգնի»։
Արվեստաբան Իրինե Էլիզբարաշվիլին, ով ուսումնասիրում է միջնադարյան վրացական ճարտարապետությունը, ասում է, որ Ուշգուլիում անօրինական շինարարության առումով իրավիճակն աղետալի է։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական առաքելությունը Վրաստան պետք է ժամաներ 2020 թվականի ապրիլին՝ ստուգելու իրավիճակը Ուշգուլիում և որոշելու՝ կմնա Չաժաշը համաշխարհային ժառանգության ցանկում, թե ոչ։ Այցը հետաձգվել է Covid 19-ի համաճարակի պատճառով։
Տարերային շինարարություններից հատկապես տուժել են Չվիբիանի և Ժիբիանի գյուղերը, որտեղ առաջացել են նման մասշտաբների չվերահսկվող շինություններ։
Ուշգուլի համայնքի բոլոր չորս գյուղերում ընդհանուր առմամբ պահպանվել են X-XII դարերում կառուցված 41 աշտարակ, 7 եկեղեցի և 87 մաչուբի (սվանական տուն)։ 700-1000 տարի դիմացել են, իսկ հիմա քանդվում են։
Զեմո Սվանեթիում հրատապ վերականգնման կարիք ունեն մինչև 150 աշտարակ և մաչուբի։ XIX դարի վերջից, երբ սվանական աշտարակները կորցրին իրենց պաշտպանական գործառույթը, աստիճանաբար սկսեցին փլուզվել։ Ամենաշատ աշտարակներ և մաչուբիներ կան Ուշգուլիում, Մուլախում և Ադիշում։
Տագնապալի վիճակ է Մուրղմելի գյուղում։ 19-րդ դարի վերջին գյուղում կար շուրջ 80 սվանական մարտական աշտարակ։ Այժմ մնացել է ընդամենը 10-ը։ Դրանցից 8-ի տանիքը փլուզվել է։ Մեկի տանիքը՝ համեմատաբար ցածր լինելով մնացածից, իրենց ուժերով թիթեղով ծածկել տեղացիները։
«Մուրղմելիում չկա ոչ մի աշտարակ կամ մաչուբի, որը վերականգնման կարիք չունի։ Իրավիճակը գնալով վատանում է։ Սկզբում տանիքն է փլվում, հետո ջուրը ներծծվում պատերի մեջ և մեր պատմությունն այսպես փլվում է մեր գլխին։ Հիմա սառած է, թե չէ քարերը միշտ ընկնում են։ Բոլորը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Չարքսելիանիների աշտարակը կիսով չափ կանգուն էր, դա էլ փլուզվեց, քիչ էր մնացել մնայինք փլատակների տակ։ Այստեղ մարդիկ են ապրում, և դա վտանգավոր է։ Իմ աչքի առջև փլվեց։
Թիթեղով ծածկելու համար բավական է 1000 լարին, ավանդական եղանակով ծածկելու համար մեզ մասնագետներ են պետք, իսկ նյութն առնվազն 10-15 անգամ ավելի թանկ կարժենա։ Մենք այդքան գումար չունենք»,- Մոսե Ճելիձեն 28 տարեկան է: Մուրղմելի ՝ է վերադարձել 10 տարի առաջ և մինչև համաճարակը զբոսավար էր աշխատում։ Նրա ընտանիքը Գարդաբանիում է ապրում՝ 1987 թվականին տեղի ունեցած աղետից հետո։
Մուրղմելիում երկու անգամ՝ 1976 և 1987 թվականներին, ձնահյուսի պատճառով տասնյակ տներ ավերվեցին, մի քանի մարդ մահացավ: Էնգուրի գետի աջ ափին գտնվող լեռը անտառածածկ չէ, և առատ ձյան ժամանակ ձնահյուսը ուղղակիորեն թիրախավորում է Մուրղմելին։ Ձնահյուսին հաղթած աշտարակները դեռ կանգուն են, բացառությամբ Չարքսելիանիների աշտարակի։
Կառավարությունը մինչ այժմ ոչինչ չի արել Մուրղմելիում ձնահոսքից խուսափելու ենթակառուցվածք ստեղծելու համար։
Մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրենը հուշարձանների վերականգնման ձգձգման պատճառ է համարում ֆինանսների անբավարարությունն ու որակյալ մասնագետների պակասը, մինչդեռ Վրաստանն առանձնանում է մշակութային ժառանգության հուշարձանների առատությամբ։