Ինդեքսի առավելագույն միավորը 10 է։ Իսլանդիան ունի 7․29, Մալթան՝ 6․34, Պորտուգալիան՝ 6․21։ Հենց այս երկրներն են կազմում ցուցակի առաջին եռյակը։ Տասնյակում են Խորվաթիան, Իսպանիան, Բելիզը, Մոնտենեգրոն, Ճապոնիան, Սլովենիան և Իռլանդիան։ Ցուցակի 13-րդ հորիզոնականը կիսում են Իտալիան և Վրաստանը, երկուսի վերջնական գնահատականը 5․41 է։
Վրաստանը ամենալավ արդյունքն ունի անվտանգության և հանցավորության կետերում։ Վրաստանը նաև առանձնանում է հյուրանոցների/հոսթելների և հասարակական տրանսպորտի էժանությամբ, սակայն տեղերը զիջում է հյուրանոցների վարկանիշով։ Այս հատվածում Վրաստանի ցուցանիշը բավականին ցածր է՝ 5․1։
Համեմատության համար նշենք, որ Իսլանդիան և Իռլանդիան գնահատվել են 8․7 բալով։ Վրաստանից հետո ամենացածր գնահատականն ունի Մոնտենեգրոն՝ 6․6։
Հետազոտության մեթոդաբանությունը հիմնված է առցանց վերցված տեղեկությունների վրա: Ինդեքսը գնահատում է յուրաքանչյուր երկիր՝ ըստ զբոսաշրջային վայրերի, բարերի, ռեստորանների, խմբակային միջոցառումների, էքսկուրսիաների, հասարակական տրանսպորտի, հյուրանոցների և հոսթելների, հանցավորության մակարդակի, անվտանգության մակարդակի, միջին ջերմաստիճանի և տեղումների:
Կայքը նաև նշում է, թե հետազոտության համար որտեղից կարելի է տվյալներ վերցրել։ Զբոսաշրջային վայրերը, միջոցառումները, բարերը և ռեստորանները գնահատվել են TripAdvisor-ի, իսկ գները՝ ըստ Numbeo-ի տվյալների բազայի: Կայքն օգտագործել է Hostelworld-ը՝ հյուրանոցների քանակն ու որակը գնահատելու համար, իսկ եղանակի մասին տեղեկությունների համար օգտագործել է Climate Knowledge Portal-ը: