Առավոտյան ժամը 9-ին, իր ընկերոջ հետ միասին, մեզ հանդիպեց Ալգեթիի ազգային պարկի վարչության շենքի դիմաց: Կարճ մազերով, ակնոցով, երկարաճիտ կոշիկներով և ռեյնջերի համազգեստով։ «Մթիս Ամբեբիից» ե՞ք, հարցրեց հեռվից ու ասաց գնացինք։ Մենք ուղևորվեցինք դեպի Սամշվիլդե՝ տեսնելու այն վայրերը, որոնք նա պաշտպանում է՝ 25-ամյա ռեյնջեր Լուսինե Դոստիբեկյանը:
Ծնվել և մեծացել է Թեթրիծղարոյում, դպրոցն ավարտել է այստեղ։ «Միշտ հիշում եմ, որ կյանքս շրջանակի մեջ էր դրված՝ տնից դպրոց, դպրոցից տուն ու ոչ մի այլ բան, բացի նրանից, որ գնում էի դաշնամուրի, այն էլ ստիպողաբար»,- ժպտաց ու իր պատմությունը սկսեց պատմել դպրոցական կյանքից։
Իր կամքով գնացել է նաև թենիսի, բայց շուտով դրանից էլ է հրաժարվել։ Սամշվիլդե գնալու ճանապարհին նա պատմեց, թե որքան դժվար է եղել, երբ ինչ-որ բանով հետաքրքրվել է, թեպետ ինքն ու իր հասակակիցները միապաղաղ միջավայրում ինչ-որ նոր բան ձեռք բերելու հնարավորություն չեն ունեցել։
Տասներորդ դասարանում ներգրավվել է դպրոցի ինքնակառավարման մեջ, ավարտելուց հետո մասնակցել է երիտասարդական ծրագրի, որի շրջանակներում մաքրում էին Թեթրիծղարոյի մշակութային հուշարձաններն ու շրջակա տարածքները, կազմում էին քարտեզներ և ցուցահանդեսներ կազմակերպում։ Այսպիսով, նրանց հաջողվեց փոքր-ինչ աշխուժացնել տարածաշրջանը: Հենց այդ ժամանակ նա իմացավ, որ կա հասարակական սեկտոր, կարող է ընկերների հետ նախագծեր գրել ու փոխել միջավայրը, որտեղ նրանք ապրում են։
Թեթրիծղարոյի երիտասարդական կենտրոնը հիմնադրվել է մի քանի տարի առաջ։ Կազմակերպության համար տեղական իշխանությունից պահանջել են տարածք հատկացնել՝ դատարկված շինություններից որևէ մեկում:
Նա լավ է հիշում բոլոր այն բարդությունները, որոնց բախվել է, սակայն համառորեն պայքարել է ու միշտ ուզեցել սկսած գործը ավարտին հասցնել։ Երիտասարդական կենտրոնի համար տարածք հատկացնելուն սպասել է երկու տարի։ Դրան զուգահեռ շարունակվել են բնապահպանական և կրթական միջոցառումները։
8 տարվա ընթացքում փակված շենքը նրանց է փոխանցվել անցյալ տարի։ Տարբեր ծրագրերի օգնությամբ տարածքը բարեկարգել են։ Հիմա հավաքատեղի էլ ունեն, գրադարան էլ։ «Հիշում եմ, թե ինչպես էին գալիս տղաներն ու աղջիկները։ Հետաքրքրվում էին, թե ինչ ենք անում։ Այս ընթացքում էլ մեզ շատերը միացան»։
Ի՞նչը կպահի անտառի և բնության սիրահարին շենքում։ Նա արդեն ծանոթ էր ռեյնջերների գործունեությանը։ Նա մի քանի անգամ աղջիկների ճամբար է կազմակերպել Ալգեթի ազգային պարկում և հենց ռեյնջերի թափուր աշխատատեղ է եղել, անմիջապես դիմում է ներկայացրել։
Այսքան բան նա միայն ճանապարհին հասցրեց մեզ պատմել: Այդ ընթացքում մեր առջև բացվեց նաև Սամշվիլդեյի հին բնակավայրերը։ Զրույցն ընդհատվեց հեռախոսազանգով։ Նրա գործընկերն էր զանգել։ Տեղեկացրին Ռատևան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի մասին։ Լուսինեն բարձր տեղ գտավ և հեռադիտակով նայեց։ Այրվում էր խոտածածկը, որը երկու մարդ փորձում էին վերարկուներով հանգցնել։ Նրանք մեզանից շատ հեռու էին, Լուսինեն բացի հրշեջ ծառայություն կանչելուց, ուրիշ օգնություն չէր կարող ցուցաբերել։ Զանգեց, եկան և հանգցրեցին կրակը։
«Չէի ասի, որ աղջկա համար է դժվար։ Այս մասնագիտությունն ընդհանուր առմամբ լի է դժվարություններով, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր է։ Դժվարն այն է, որ որսագողերի հետ պետք է գործ ունենալ ու պետք է ամեն ինչ ճիշտ անել, նրանց պետք է տուգանել, որպեսզի նույնը չկրկնվի։ Կան տեղեր, որտեղ հեռախոսակապը չի բռնում ու պետք է մենակ քայլես։ Մարդիկ իրենց զոհաբերում են շրջակա միջավայրը պաշտպանելու համար»,
-պատմում է Լուսինեն և հիշում մահացած ռեյնջերի՝ Մերաբ Արևաձեի պատմությունը։ Բորջոմ-Խարագաուլիի ազգային պարկի ռեյնջեր Մերաբ Արևաձեն որսագողերի կողմից 2012 թվականի մայիսի 17-ին է սպանվել։
Վրաստանի նորաստեղծ ռեյնջերների ասոցիացիայի անունից Լուսինեն անցյալ տարի Նեպալում մասնակցել է կոնգրեսին: Նա դեռ հուզմունքով է հիշում իր ելույթը. «Վրաստանի ու կին ռեյնջերների մասին խոսեցի, որ չորսն ենք։ Առանձնահատուկ հիացմունք էր, որ վրացական դրոշը բարձրացվեց իմ պատճառով»։
Կոնգրեսից հետո նա բրիտանացի ռեյնջերների հետ մեկ շաբաթ անցկացրեց պաշտպանելով Նեպալի ջունգլիները, որտեղ որսագողերը շատ ավելի մեծ խնդիրներ են առաջացնում: Ափսոսում է, որ նա ստիպված է եղել միայնակ մեկնել Վրաստանից կոնգրեսին, իսկ ուրիշները այդ փորձը ձեռք չբերեցին։
Լուսինեի բնավորությունից ելնելով շատ մարդիկ չեն զարմացել նրա՝ որպես ռեյնջեր աշխատելու որոշումից։ Նա հիշում է մինչև ռեյնջեր դառնալը և դրանից հետո ասված մի քանի հումոր։
«Հանգստացրեցի ու ասացի որ շուտ ամուսնանալ չեմ պատրաստվում։ Հնարավոր է մտածում էին որ չեմ կարողանալու։ Լավ եմ հիշում ինչքան շատ էին դժվարությունները, այդքան ավելի ուժեղ էի դառնում։ Հիմա վերաբերմունքը փոխվել է, որովհետև գործով բոլորին ցույց եմ տվել։ Լավ գործ անելն է իմ նպատակը ու էլի շատ լավ գործեր եմ անելու»։
Երբ հոգնում է, մտածում է արժե՞ արդյոք շարունակել, փորձում է միշտ հիշել, թե ինչքան հաճելի է դեպի լավը արված քայլը, հատկապես գիտակցելը, որ իրեն հաջողվել է դուրս գալ շրջանակներից։ Ինչը որ նա մանուկ հասակում չուներ, երեխաներն հիմա արդեն ունեն և միջավայրը փոխվում է։