Ըստ Դավիթաշվիլիի՝ տարվա ընթացքում Եվրոպական միությունում ավելի քան 250,000 պետական գնորդ երկու տրիլիոն եվրո արժողությամբ ապրանք է ձեռք բերում: Ասոցացման խորհրդի որոշմամբ վրացական ընկերությունները հնարավորություն են ստացել ամբողջությամբ մուտք գործել այս շուկա։
Փոխվարչապետի հայտարարության համաձայն՝ այս որոշումը Վրաստանի կողմից ասոցացման օրակարգով սահմանված պարտավորության ամբողջական կատարման արդյունքն է։
«Կարծում ենք, որ սա նոր խթան կլինի վրացական ընկերությունների համար։ Միևնույն ժամանակ, սա կարևոր առաջընթաց է Վրաստանի՝ եվրոպական տնտեսական տարածքին ինտեգրվելու առումով»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։
Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի որոշման արդյունքում Վրաստանում գրանցված ցանկացած բիզնես իրավունք կունենա մասնակցելու Եվրամիության 27 անդամ երկրների կենտրոնական իշխանությունների կողմից հայտարարված գնումներին և բաց ու արդար ձևով աշխարհի այլ մատակարարների հետ մրցակցել այս շուկայում:
ԵՄ անդամ երկրների կենտրոնական իշխանությունների կողմից հայտարարված մրցույթների մասին հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել այստեղ: