Օրինագծի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանվում են հետևյալ փոփոխությունները՝
- Վարորդները այսուհետ կտուգանվեն այսպես կոչված դրիֆթի համար, որը վերաբերում է մեքենայի միտումնավոր սահեցնելուն, սահելու միջոցով մեքենայի շրջանաձև պտույտին և այլն: Որպես պատիժ այս դեպքում սահմանվում է տուգանք՝ 300 լարի, վարորդական իրավունքի բալերից կհանվի 30 միավոր։
- Եթե այսպես կոչված դրիֆթը հանգեցրել է ծանրացուցիչ հանգամանքների, տուգանքը կկազմի 500 լարի, իսկ վարորդական իրավունքի բալերը կնվազեն 35 միավորով։
- Կպատժվի հաշվառումից հանված տրանսպորտային միջոցով տեղաշարժը: Խախտման համար կսահմանվի 2000 լարի տուգանք և վարորդական իրավունքի բալերից կհանվի 30 միավոր։
- Առանց համապատասխան լիազոր մարմնի հետ համաձայնության և/կամ օրենքով սահմանված հատուկ տեխնիկայի ուղեկցության ճանապարհին մեծ չափերի տրանսպորտային միջոց վարելու համար 100 լարիի փոխարեն կկիրառվի տուգանք՝ 1000 լարիի չափով, իսկ եթե նշված խախտումը հանգեցրել է վնասի՝ 250 լարիի փոխարեն տուգանքը կկազմի 2000 լարի։
- Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից սահմանված արագությունը 40 կմ/ժ-ից ավելի արագությամբ գերազանցելու դեպքում տուգանքը կկազմի 300 լարի, նախկին 150 լարիի փոխարեն:
- Օրենսդրությամբ սահմանված կանոնի խախտմամբ մգեցված ապակիներով տրանսպորտային միջոց վարելը 50 լարիի փոխարեն կտուգանվի 500 լարիով։
- Կտուգանվեն այն տրանսպորտային միջոցները, որոնց շահագործման ընթացքում առաջացած աղմուկի մակարդակը գերազանցում է սահմանված նորմերը: Այս դեպքում, որպես տուգանք սահմանվում է 100 լարի և վարորդական իրավունքի բալերից կհանվի 10 միավոր։ Առաջին փուլում կկարգավորվի օրենսդրական դաշտը, իսկ ավելի ուշ՝ կգնվեն աղմուկի չափման սարքավորումներ։
Փոփոխություններ է ներառված նաև Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում, որոնց համաձայն վարորդական վկայականին հատկացված միավորների կրճատում է նախատեսվում մի շարք իրավախախտումների դեպքում։
Ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված «Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երթևեկության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը ուղարկվել են խորհրդարան: