Կազմակերպության տվյալներով՝ ամենամեծ թվով անշարժ գույք են գրանցել Ռուսաստանի քաղաքացիները՝ 23 945 տեսակի։
Սոցիալական արդարության կենտրոնի տվյալներով՝ Ուկրաինայի 3 350 քաղաքացու սեփականության իրավունք է գրանցվել 4 423 անշարժ օբյեկտի նկատմամբ, իսկ Բելառուսի 538 քաղաքացի 603 անշարժ գույքի նկատմամբ է ստացել սեփականության իրավունք։
Կազմակերպությունը նշում է, որ նշված հանրային տեղեկությունը Վրաստանի արդարադատության նախարարության կողմից տրամադրվել է 3 ամիս ուշացումով և այն էլ թերություններով: Տեղեկությունը ներառում է մինչև նամակի ուղարկման ժամանակ առկա տվյալները: