Ավտորիզացիայի պայմանների համաձայն՝ SpaceX-ը Վրաստանում Starlink արբանյակային համակարգերի միջոցով կտրամադրի գերարագ լայնաշերտ ինտերնետ ծառայություններ։
«Նախորդ ամսվա վերջին SpaceX-ի ներկայացուցիչն այցելել էր Հաղորդակցության հանձնաժողով, որտեղ հանձնաժողովի աշխատակիցների հետ քննարկվել է Վրաստանում SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետ ծառայության գործարկումը»,- հայտնում են Հաղորդակցությունների հանձնաժողովից։
Starlink-ը աշխարհի ամենաառաջադեմ արբանյակային լայնաշերտ ինտերնետ համակարգերից մեկն է, որն ապահովում է բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետի հասանելիություն ամբողջ աշխարհում, ներառյալ այն տարածքներում, որտեղ ինտերնետ կապն անորակ է, կամ ամբողջովին անհասանելի:
«SpaceX-ը մինչ օրս արձակել է ավելի քան 2700 Starlink ցածր ուղեծրով (LEO) արբանյակներ:
Starlink-ը հատկապես կարևոր և հետաքրքիր է լեռնային շրջաններում, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետի ծածկույթ չունեցող բնակավայրերում։ Starlink-ի ներդրումից հետո բոլոր նման աշխարհագրական տարածքներում հասանելի կլինի գերարագ ինտերնետ»,- ասվում է Հաղորդակցությունների հանձնաժողովի հայտարարությունում։
Հանձնաժողովից տեղեկությամբ՝ հունիսին կայացած հանդիպման ժամանակ Starlink-ի ներկայացուցիչների հետ նրանք պայմանավորվել են ապագա համագործակցության վերաբերյալ: