Քննական աշխատանքների էլեկտրոնային գնահատումը ապահովում է գաղտնիությունը և ամբողջությամբ բացառում է աշխատանքի հեղինակի նույնականացման հնարավորությունը: Ստուգողը ամբողջությամբ չի տեսնում կոդավորված աշխատանքն ու հասանելիություն ունի միայն որոշակի առաջադրանքների դեպքում։ Յուրաքանչյուր առաջադրանքը գնահատում է երկու գնահատող: Եթե նրանց գնահատականները չեն համընկնում, աշխատանքը կուղարկվի երրորդ մասնագետին:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հուլիսի վերջից կամ օգոստոսի առաջին օրերին կսկսի աստիճանաբար հրապարակել քննությունների արդյունքները։ Արդյունքների հետ մեկտեղ բոլոր դիմորդները կկարողանան տեսնել իրենց աշխատանքի էլեկտրոնային տարբերակը։
Կրթության նախարարության տվյալներով՝ ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 41000 դիմորդ։ Ուսանողների դրամաշնորհային մրցույթին գրանցվել է ավելի քան 2500 մարդ, մագիստրոսական քննություններին`ավելի քան 9500, իսկ ուսուցչի առարկայական ու մասնագիտական ունակությունների քննություններին գրանցվել է ավելի քան 34 500 մարդ:
Միասնական ազգային քննությունները սկսվել են հուլիսի 4-ից և կշարունակվեն մինչև հուլիսի 22-ը: Հուլիսի 6-ից քննություններ են հանձնում նաև ուսուցիչներն ու ուսուցչի հավակնորդները: Ուսուցչի որակավորման քննությունները կավարտվեն հուլիսի 25-ին: