Այս տարվա 6 ամիսներին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 209 272, ինչը 186,3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ
2019 թվականի տվյալների համեմատ զբոսաշրջային այցելությունները վերականգնվել են 56,8 տոկոսով։
Ինչ վերաբերում է 2022 թվականի հունիսի վիճակագրությանը, ապա միայն մեկ ամսում Վրաստան է այցելել 445 894 միջազգային ճանապարհորդ: Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը կազմում է 185,5 տոկոս։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն վերականգնվել է 51 տոկոսով:
Հունիսին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 302 602։ Նախորդ տարվա համեմատ աճը 126,7 տոկոս է, իսկ 2019 թվականի համեմատ այն այցելությունների թիվը վերականգնվել է 64,1 տոկոսով։